ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞րն է Նիկոլի «իրական Հայաստանը»

Ո՞րն է Նիկոլի  «իրական Հայաստանը»
27.06.2024 | 19:23

Օրեր առաջ քայլիստ-դավաճանաոհմակի շաբաշին ելույթ ունենալով կապիտուլյանտ Նիկոլը հայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի շարժումը տապալվել է, «որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը»:

Շարունակելով իր հակահայ զառանցանքները նա նաև ասել է.

«Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»:

Այս ամենը պատահական չէ:

Ինչպես միշտ, Նիկոլ Անհողն իր բոլոր հանցանքները բարդում է սրա-նրա վրա և ժողովրդի կողմից ընկալելի «իրական Հայաստանի» մասին հրապարակ նետված միտքը նպատակ ունի հետագա գործընթացների մեջ մեղադրել ժողովրդին, որը տապալեց, ըստ Նիկոլի, Բագրատ Սրբազանի շարժումը և կործանեց Հայաստանը:

Եվ երկրորդը՝ Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» դա այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը և այդ Հայաստանին հասնելու համար և պատերազմից խուսափելու նպատակով պետք է կատարել Ալիևի բոլոր պահանջները:

Միևնույն ժամանակ Նիկոլը մարդկանց խաբելու նպատակով մշտապես «ֆոլգայից» պատրաստված քարտեզն է ցույց տալիս, թե իբր դա է «իրական Հայաստանը», բացարձակ աչնադրադառնալով այն փաստին, որ մինչև հիմա այդ Հայաստանին չի վերադարձրել գեթ մեկ միլիմետր տարածք, բայց Ադրբեջանին է նվիրել մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սահմանազատումը և սահնամագծումն իրականացնում է ըստ Բաքվի ցանկության:

Իսկ ո՞րն է Ալիևի պատկերացրած «իրական Հայաստանը»:

Այո՛, դա ստորև ներկայացված քարտեզով Հայաստանն է, որը նաև տեղադրված է Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ-ի շենքի կենտրոնական սրահում: Ադրբեջանը նաև դրա իրավական հիմքերն է ապահովել. Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված 1991 թ-ի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի անկախության հռչակագիրը ներկայիս Ադրբեջանը հռչակել է 1918-20 թթ-ի Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, որը 20-րդ դարի սկզբին «իրենն» էր հռչակել Հայաստանի գրեթե 60 տոկոսը և հիմա Բաքուն Նիկոլի ձեռամբ փորձում է այդ ծրագիրն իրականացնել մեզ թողնելով լավագույն դեպքում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Ավելին՝ դա Բաքվի պլան մինիմումն է:

Ալիևն ունի նաև պլան մաքսիմում՝ «Նիկոլի «իրական Հայաստանը» դա Արևմտյան Ադրբեջանն է և վերջ» ծրագիրը:

Այս պահի դրությամբ, դե ֆակտո Բաքուն ամբողջությամբ վերահսկում է Սյունիքը և Վայոց ձորը, Տավուշի և Գեղարքունիքի մեծ մասը՝ իր վերահսկողության տակ վերցնելով կամ նվեր ստանալով Նիկոլից այնպիսի բարձունքներ և դիրքեր, որտեղից շատ հեշտությամբ կարելի է խոցել բոլոր թիրախներն այդ մարզերում՝ քաղաքներ, գյուղեր, զորանոցներ, ճանապարհներ և այլն:

Տիգրանաշենը նվեր ստանալուց հետո նույնը կլինի նաև Արարատի մարզի հարավի պարագայում:

Նիկոլն ամեն անկյունում ցույց տալով Հայկական ԽՍՀ-ի քարտեզը և այն ներկայացնելով որպես «իրական Հայաստան» իրականում խաբում է, քանի որ իր պատկերացրած «իրական Հայաստանին» հասնելու համար ոչինչ չի արել բացի խոսելուց, իսկ իրականում շատ պարզ հասկացնելով, որ Բաքվի ցանկությունները պետք է կատարվեն պատերազմից խուսափելու և իբր «իրական Հայաստանին» հասնելու համար, ամեն ինչ անում է Ադրբեջանի հակահայ ծրագրերն իրկանացնելու և Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի վերաբերյալ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Ի դեպ, թշնամու շանտաժները և պահանջները բավարարելով ոչ թե խաղաղություն, այլ միայն ավելի ծանր պատերազմներ է բերվում:

Նիկոլը նորանոր աղետների հեղինակ է դառնալու Հայաստանի համար, որի վերջնարդյունքում Հայաստանը կործանվելու է:

Նիկոլի «իրական Հայաստանը» դա Ալիևի հակահայ ծրագրերի իրականացումն է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ