«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի ուզածը Սահմանադրությունը շրջանցե՞լն է

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի ուզածը Սահմանադրությունը շրջանցե՞լն է
19.03.2013 | 15:15

Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ կայացած զրույցի մանրամասներից, որոնք երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ նախագահը, ինձ շատ հետաքրքրեց մի հանգամանք. Ազգային Ժողովը ցրելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը մերժվել է ՀՀ նախագահի կողմից, քանի որ ԱԺ-ն հնարավոր է ցրել միայն ՀՀ Սահմանադրության 74.1 կետում ամրագրված պայմանների առկայության դեպքում, որոնք չկան: ՈՒշադրություն, այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. Ժողովրդավարությունից և օրենքը հարգելուց անընդհատ խոսող Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահին առաջարկում է շրջանցել ՀՀ սահմանադրությունը և «պարտադրել պատգամավորներին վայր դնել իրենց մանդատը»: Մեջբերում եմ Ր. Հովհանիսյանի խոսքը. «Դուք կարող եք: Կարող եք բոլորին հրավիրել և ստիպել, որ նրանք հրաժարվեն պատգամավորությունից»: Հարց՝ ո՞վ է տեսել, որ օրենքի և ժողովրդավարության երկրում ՀՀ նախագահը, շրջանցելով Սահմանադրությունը, պարտադրի պատգամավորներին վայր դնել իրենց մանդատները: Հարց 2. ինչո՞ւ իրենց մանդատները վայր չեն դնում նույն այդ «Ժառանգության» պատգամավորները: Հարց 3. ինչո՞ւ է իրեն «նախագահ» հռչակած Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում ցրել Ազգային Ժողովը: Եթե, ըստ Ր. Հովհաննիսյանի, սույն Ազգային ժողովը չի կազմվել ժողովրդի կամքի համաձայն և լեգիտիմ չէ, ապա ինչո՞ւ է «Ժառանգությունը» ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և արդեն շուրջ 10 ամիս է աշխատում է այդ խորհրդարանի շրջանակներում:

Հ.Գ. Հարգելի պարոն Հովհաննիսյան, մեր երկրում իրականում լիքը լուրջ խնդիրներ կան, և Դուք ավելի շատ օգուտ կբերեիք մեր երկրին որպես 37% ձայն հավաքած ընդդիմադիր գործիչ, եթե զբաղվեիք այդ խնդիրների լուծման ճանապարհներով և որպես ընդդիմություն նաև վերահսկեիք, որ իշխանությունները հետևողական լինեն երկրում բարեփոխումների իրականացման հարցում:

Հարգանքներով` մի քիչ վերլուծության ընդունակություն ունեցող ՀՀ քաղաքացի

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ