-Արա՛, թողել-թողել էր` չբաշարեցի՞ր էդ էրկու գնդակն էլ մեր ստադիոնում բաց թողեիր, դրա համար ծանր տեղներս չթեթևացնեինք` գայինք հասնեինք ջհանդամ-դարասի Թուրքիա։
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր...