ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.08.2024 | 00:02

Թող Քո խաչը մեզ ապավեն լինի,

Տե՛ր Հիսուս,

երբ Հոր փառքով լուսավոր ամպերի մեջ երևաս:

Այն ժամանակ

Քեզ վրա հույս դնողներս չենք ամաչի,

այլ Քո զորությամբ կուրախանանք Քո աջ կողմում,

ինչպես լույսի և ցերեկվա որդիներ:

Ժամագիրք

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ