ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տեղեկատվական պատերազմ մեր դեմ վարվում է թե՛ դրսից, թե՛ ներսից

Տեղեկատվական պատերազմ մեր դեմ վարվում է թե՛ դրսից, թե՛ ներսից
28.05.2023 | 22:19

Գիտե՞ք ինչն է վտանգավոր։

Տարածվում է առաջին հայացքից չափազանց զգայուն տեղեկություն (օրինակ` Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվը ոչնչացնելու մասին) որը հետագայում պարզվում է, որ իրականում ընդամենը նախկինում կատարված փաստաթղթերի անորակ արտատպման մասն է եղել։

Հասարակությունը հանգստանում է, էմոցիաները թուլանում են։ Իսկ հետո, երբ կատարվում է իրական հանցագործություն` ուղղված ազգային արժեքների, հիշողության, ինքնության դեմ, հասարակությունը ենթագիտակցորեն հավատում է, որ դա հերթական լրատվական կեղծիքն է, ու հենց դրա անվան տակ էլ կատարվում են իրական գործերը, հենց այն ժամանակ, երբ որևէ մեկն այլևս չի հավատում, չի սպասում, չի քննարկում։

Սա նման է ժողովրդական հայտնի ասացվածքին, երբ «սուտասանի տունը այրվում է, ոչ ոք չի հավատում»:

Այսպես է աշխատում տեղեկատվական պատերազմի տեխնոլոգիան։ Ասել է թե` տեղեկատվական պատերազմ մեր դեմ վարվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4318

Մեկնաբանություններ