ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ազգասիրություն. Րաֆֆի (1835-1888)

Ազգասիրություն. Րաֆֆի (1835-1888)
18.01.2023 | 07:31

Երբ շատ անգամ խոսվում է տաճկահայոց թշվառությանց մասին, թե ինչո՞ւ նրանք չեն ընդդիմանում քրդերին, այլ թույլ են տալիս իրանց կողոպտել-միշտ լսում ենք այսպիսի պատասխան. «Ի՞նչ անեն ողորմելիքը, երբ նրանց թույլ չէ տված զենք կրել և իրանց պաշտպանել»: Ես չեմ հասկանում, ե՞րբ և ո՞վ արգելեց հայերին զենք կրել: Մի՞թե Վասպուրականի մեջ ասորիքը (ջուլոները) նրանց դրացիները չեն, ինչո՞ւ նրանց ձեռքից չեն խլում զենքը և ասորուց քուրդը վախենում է այնքան, որքան հայը՝ քրդից:

Մեզանում մի տեսակ հայրենասերներ կան, որ սովորություն ունին հայի բոլոր թերությունները թաքցնել իրանց փտած ազգասիրության մեջ: Ինչ որ հայկական է, նրանց համար լավ է. թող այդ ստրկություն, փոքրոգություն և ստորաքարշություն լինի: Որպես մի տեսակ հիմար հայրեր ներում են իրանց զավակների մոլությունները, բայց նույնը ուրիշների մեջ ներել չեն կարում: Հայրական սիրո մեջ նրանք թաքցնում են որդու ամեն տեսակ թերությունը:

...Ես չեմ մեղադրում նրան, որ կողոպտում է և մորթում է, այլ նրան, որ թույլ է տալիս իրան կողոպտել ու մորթել:

(«Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս», 1877) Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15670

Մեկնաբանություններ