ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կեղծավորություն ու երեսպաշտություն է, երբ կրկնում են՝ «վայ, միայն նախկինները չլինեն» կաղապարը. Արմեն Հակոբյան

Կեղծավորություն ու երեսպաշտություն է, երբ կրկնում են՝ «վայ, միայն նախկինները չլինեն» կաղապարը. Արմեն Հակոբյան
01.10.2022 | 09:30

Ամեն անգամ, երբ ուղղակիորեն դրսևորվում է 2018-ին թմրամոլական «տաշի-տուշի»-ով իշխանության բերվածների ապիկարությունը, ամեն անգամ, երբ ակնհայտ է դառնում 2021-ին արդեն իդիոտիկ ոչխարիզմով իշխանության վրա պահվածների կանխամտածված սրիկայությունը, և ընդգծվում է դրանց, վզակոթին տալով, քշելու անհրաժեշտությունը, գտնվում են ոչ քիչ անձինք, որոնք օրուելյան տարբերակով կրկնում են «հմայախոսություն»-կաղապարը՝ «վայ, միայն նախկինները չգան»...


Այդ թութակային հիմարությունն ասողներն, իրենց հերթին, պայմանականորեն բաժանվում են տարբեր խմբերի:
Առաջինն, ինչ խոսք, լատենտ նիկոլականներն են, որոնք իրենց աղանդավորական կենտրոնից ունեն այդ ցուցում-ուստանովկան: Սրանց հարցը պարզ է ու այդ զոմբոզանգվածի վրա առանձին կանգ առնելն անիմաստ է. այդքան ներվ ու ժամանակ չունեմ:


Երկրորդ պայմանական խումբը 2018-ին հրապարակներում հորթային հրճվանքով տռճիկ տվողներն են, որոնք այս չորս տարիներին, տարբեր փաստերի և իրադարձությունների բերումով, ուղեղի մնացորդներով հասկացել են, թե ժամանակին ինչ հիմարություն են արել՝ իրենց ուսերի վրա բարձրացնելով անլվա-անթրաշների հայակեր ոհմակին: Հա, բայց իրենց մեծ մասը դա բարձրաձայն չի խոստովանի, հակառակը, կսկի այլոց մեղադրել, թե՝ «գնացիք, նիկոլ ընտրեցիք (ինքն է ընտրել, իրականում)»: Եվ, որպես իր թույլ տված հիմարության արդարացում, կկախվի «նախկիններից»: Դե, չէ՞ որ մեզանից ամեն մեկը, առանձին վերցրած, անսխալական է, երբեք չի սխալվում, եթե անգամ հասկանում է, որ սխալվել է, ապա՝ երբե՛ք դա չի խոստովանի:
Երրորդ պայմանական խմբում կարելի է միավորել մնացած բոլորին, որոնք «նոր դեմք» են ուզում, «նորութուն», կարծես խոսքն իրենց սրճարանային մենյուի մասին է, այլ ոչ թե երկրի ու նաև իրենց ապագայի:
Հա, բայց բոլոր այդ անձինք զբաղված են առնվազն ինքնախաբեությամբ, առնվայն կեղծավոր են, երկերեսանի, երեսպաշտ: Քավ լիցի, որևէ մեկին անձնապես վիրավորելու ոչ մի ցանկություն չունեմ: Սա օբյեկտիվ գնահատական է, որը շատ պարզ փաստարկներով կհիմնավորեմ:


Հիմնավորում 1. «վայ, միայն նախկինները չլինեն» կաղապարը մրմնջում են մի հանրույթում, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներ, այդ թվում՝ նշված կաղապարը կրկնողների մեծամասնությունն, անկասկա՛ծ, 1998-ին քվեարկել են Կարեն Դեմիրճյանի օգտին, իսկ 2008-ին էլ ձայն են տվել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն, վերջին 25 տարվա մեջ երկու անգամ նախկինների ձայն տված հարյուր հազարավորների հանրույթի պայմաններում «վայ, նախկինները չլինեն» կաղապարի տարածումն ու թութակային կրկնությունը առնվազն կեղծավորույթուն ու ինքնակեղծում է:


Հիմնավորում 2. Հիշյալ կաղապարը կրկնողների, «նախկիններ» բառից այսահարվողների ճնշող մեծամասնությունը ծպտուն անգամ չի հանել ու չի հանի նիկոլական հակահայ վարչակազմում և իշխանության մեջ եղած անթիվ գերնախկինների առնչությամբ, լինի դա Անդոնը, Խաչատրյան Վիգենը, Ջհանգիրյանը, Սուքիասյան Խաչատուրը, Արսենյան Գուրգենը, թե մեկ ուրիշը, Աղազարյան «ցիցերոնն» էլ ձեզ փեշքեշ:
Իսկ ի՞նչ է դա, եթե ոչ հենց երկերեսանություն և երեսպաշտություն: Այդ ինչպե՞ս է, որ նույն անձի կամ անձանց շրջանակի համար, օրինակ, իշխանության մեջ ընկղմված նախկինից էլ նախկին «աղազարյանները» «օ-քեյ» են, իսկ այ, մյուս «նախկինները»՝ «քը՛խ»: Տիպիկ նիկոլական պահվածք է, որքան էլ՝ կաղապարը թութակողները դիրքավորվեն որպպես «նիկոլից զզվող»:

Դիտվել է՝ 7535

Մեկնաբանություններ