Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Մանե Թանդիլյան. Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա

Մանե Թանդիլյան. Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա
26.12.2020 | 14:06

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին․․․
Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։ Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։ Գուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, ովքեր տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»:

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ