ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միքայել Մինասյան. Ինչո՞ւ «Իսկանդերը» կիրառվեց Շուշիում, ինչո՞ւ ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին, ո՞ւմ հրամանով է հանձնվել Շուշին, կոնկրետ ո՞ր օրը

Միքայել Մինասյան. Ինչո՞ւ «Իսկանդերը» կիրառվեց Շուշիում, ինչո՞ւ ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին, ո՞ւմ հրամանով է հանձնվել Շուշին, կոնկրետ ո՞ր օրը
12.12.2020 | 14:43

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում հրապարակած «Ռեքվիեմ 2» տեսանյութում նշել է. «Ուզում եմ մի քանի հարց տալ, և ես այդ հարցերի պատասխանները գիտեմ, բայց հուշում եմ մարդկանց (կարևոր չի, թե բարիկադի որ կողմում եք, նիկոլապաշտ եք, թե՝ հայրենասեր), որ այդ հարցերն ուղղեն իշխանություններին՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։


1. Ինչո՞ւ ՀՀ-ն չի վկայակոչել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված երեք պայմանագրերը, որոնցով երբ վտանգ է սպառնում ՀՀ անվտանգությանը, Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է անել՝ մեկ, երկու, երեք։ Ինչո՞ւ։
2. Երբ ռմբակոծվում էր ՀՀ-ն, ինչո՞ւ ՀՀ-ն կոնկրետ չդիմեց ՀԱՊԿ-ին։
3.Կոնկրետ ո՞ր օր է ընկել Շուշին և ու՞մ հրամանով է հանձնվել Շուշին։
4. Ինչո՞ւ «Իսկանդերը» նոյմբերի 7-ին կիրառվեց Շուշիում։ Դուք ռմբակոծել եք Շուշին, ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով։
5. Ինչո՞ւ ոչ մի անգամ չեն կիրառվել մեր բալիստիկ հրթիռները՝ «Իսկանդերը», «Տոչկա Ու»-ն և այլն, որպեսզի վնասեն ադրբեջանական նավթամուղային ենթակառուցվածքը։
6. Ինչո՞ւ երբեք չի ռմբակոծվել որևէ օդանավակայան, որովհետև Ադրբեջանում բոլոր օդանավակայանները հասանելի են Իսկանդերի համար։
7. Ինչո՞ւ չճանաչվեց Արցախի Հանրապետության անկախությունը պատերազմի ողջ ընթացքում։
8. Ո՞վ է հրաման տվել չուղարկել Արցախի Հանրապետություն կոնկրետ զինատեսակներ, որոնք ստացվել էին ՌԴ-ից, որպեսզի փակեն օդը։
9. Ո՞վ է հրաման տվել 5-րդ կորպուսին և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ազգային հերոսի կոչումով օժտել մի անձնավորության, որը տարել և հարյուրավոր զոհեր է տվել։ Ի՞նչ կոնկրետ խնդիր էին լուծում տղաներն այնտեղ։


Հարցերն աներևակայելի շատ են, բայց ուզում եմ եզրափակել ամենակարևոր հարցով, լավ, դուք գիշերը ո՞նց եք քնում, ինչո՞ւ տղաների մահը նույնիսկ սարքեցիք թատրոն, ինչու՞ եք թաքցնում տղաների մահը։ Ինչո՞ւ չեք հանձնում տղաների մարմինները ծնողներին, ինչու՞ չեք հայտնում նրանց անունները, ինչու՞ չարեցիք ամեն ինչ, որպեսզի դիերը կարողանան վերցնել։ Ինչու՞ չեք զբաղվում գերիներով, ինչու՞ այդքան թքած ունեք հայ ժողովրդի վրա»:

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ