ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Աշոտյան. Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելն իշխանական քարոզչության կեղծ թեզ է

Արմեն Աշոտյան. Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելն իշխանական քարոզչության կեղծ թեզ է
06.12.2020 | 21:32

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«1. Վազգեն Մանուկյանին եւ դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Ստահակի գնալը այլընտրանք չունի պետություն պահպանելու տեսակետից, ուստի կամ/կամ գոյություն չունի։


2. Վազգեն Մանուկյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդը չէ, քավորը չէ, գեներատորը չէ։ Այդ շարժման տերը ժողովուրդն է, խողովակները՝ 17 կուսակցությունները, հրավիրվող ապագա կառավարիչը՝ Մանուկյանը։ Ուստի անձնավորված թիրախավորումը անպտուղ է։ Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես «փչացնել» չի ստացվի։


3. Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիան շատ լավ հասկանում է նաեւ Հայաստանի առաջին նախագահը, թեպետ ինքն էլ անհատների հակադրման սխեման կիրառեց։ Հիշեցնեմ նաեւ, որ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին նա հանդիպել էր Վազգեն Մանուկյանի հետ եւ վերականգնել անձնական հարաբերությունները»։

Դիտվել է՝ 3465

Մեկնաբանություններ