ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Անդրանիկ Թևանյան․ Արկից էլ մահացու, նավթից էլ «ծանր» և կորոնավիրուսից էլ վտանգավոր

Անդրանիկ Թևանյան․ Արկից էլ մահացու, նավթից էլ «ծանր» և կորոնավիրուսից էլ վտանգավոր
10.03.2020 | 15:14

Հայաստանի համար այժմ երեք էկզոգեն (արտաքին ծագման) մարտահրավեր կա՝

1. ռուս–թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով Արցախում հնարավոր էսկալացիան,

2. կորոնավիրուսի տարածման մասշտաբները և արագությունը,

3. նավթի միջազգային գների անկումը։

Այս մարտահրավերների ծագման վրա մենք զրոյական ազդեցություն ունենք, սակայն զրոյական չպետք է լինեն մեր քայլերը՝ հնարավոր բացասական ռիսկերի չեզոքացման կամ ռիսկերի կառավարման առումով։

Ռուս–թուրքական համաձայնությունը Մոսկվայում ակնհայտորեն ժամանակավոր բնույթ է կրում։ Չի բացառվում, որ կողմերը փորձեն միմյանց հետ մրցել այլ տարածքներում։ Այդ տարածքներից մեկն Արցախն է։ Պատրա՞ստ ենք։

Իտալիան կորոնավիրուսի պատճառով անցավ կարանտինի։ Հարևան Իրանում վիճակը չի կայունանում։ Դժվար է գնահատել, թե մեզ մոտ ինչ իրական պատկեր է և ինչպիսին կարող է լինել կառավարության վարքագիծը, եթե վիրուսի տարածման սրացում ստանանք։ Պատրա՞ստ ենք։

Նավթի միջազգային գների անկումն ուղղակիորեն անդրադառնալու է ՌԴ տնտեսության վրա և կարող է հանգեցնել այդ երկրից Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների նվազեցման՝ մեզանում առաջացնելով վճարունակ պահանջարկի կրճատում։ Մեր տնտեսությունը պատրա՞ստ է այդպիսի սցենարի։

Ըստ իս՝ բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են կամ առնվազն վերահսկելի, եթե կա գրագետ կառավարում։

Բոլոր մարտահրավերներից ամենասարսափելին բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում ոչ կոմպետենտ իշխանությունն է։

Ոչ կոմպետենտ իշխանությունը թշնամու արկերից ու փամփուշտներից էլ մահաբեր է, նավթից էլ «ծանր» կարող է նստել ժողովրդի վրա և կորոնավիրուսից էլ վտանգավոր է։

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ