ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մեր սխալների հանդեպ շատ հաճախ կույր ենք

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մեր սխալների հանդեպ շատ հաճախ կույր ենք
01.03.2015 | 19:20

Մի անգամ մի շատ կարճատես մարդ, ով իրեն մեծ արվեստագետ էր համարում և հպարտանում էր դրանով, այցելում է իր ընկերներին պատկանող պատկերասրահ: Պատկերասրահ մտնելով՝ վերջինս մեծ ինքնավստահությամբ սկսում է քննարկել նկարները: Կանգնելով, ինչպես ինքն է կարծում, մի նկարի առաջ՝ քննադատն անմիջապես գործի է անցնում: Ի դժբախտություն իրեն, նա այդ օրը տանն էր մոռացել ակնոցը, առանց որի շատ վատ էր տեսնում:
-Շրջանակը համապատասխան չէ այս նկարին: Պատկերված կերպարը գեղեցիկ չէ և շատ թափթփված է հագնված: Բացի դրանից նա անճոռնի է, և նկարչի կողմից մեծ սխալ է եղել այսպիսի մարդու ընտրելը:
Քննադատը կշարունակեր իր քննարկումը, եթե նրան չմոտենար կինը և չշշնջար.
-Դու կանգնած ես հայլու դիմաց:
Մեր սեփական դիմագծերը, սխալները, սայթաքումները, որոնք սովորաբար մենք չենք տեսնում, մեզ թվում են ավելի նկատելի և ահավոր, երբ դրանք տեսնում ենք ուրիշների մոտ: Սակայն, երբ այդ սխալները ի հայտ են գալիս մեզ մոտ, մենք կարծես կույր ենք դառնում: Եվ, չնայած այս ամենին, որոշիչ նշանակություն ունի ոչ թե այն, թե ինչ ենք մենք մեր մասին մտածում, այլ այն, թե ինչ է մեր մասին մտածում Աստված:

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ