05.07.2020|
10:29
Բնակչության մեծ մասը կարող է բնական իմունիտետ ունենալ նոր կորոնավիրուսի նկատմամբ, թեպետ երբեք չի վարակվել՝ պնդում են գիտնականները: Սըր Ջոն Բելը, Օքսֆորդի համալսրանի բժշկագիտության պրոֆեսորը, որ գլխավորում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման Օքսֆորդի թիմը, հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը, հավանաբար, իմունիտետի ֆոնային մակարդակ ունեն՝ գրում է Սառա Նեպտոնը The Telegraph-ում: