ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Նա չէր մոռանում մեր ազգային հիմնարկները»

«Նա չէր մոռանում մեր ազգային հիմնարկները»
09.11.2022 | 07:26

Այն բոլոր բարեգործութիւնները, որ «նաւթի թագաւորը» արել է մեր կեանքում՝ թէ ազգային, եկեղեցական ու դպրոցական հիմնարկների օգտին և թէ հասարակական ու անհատական ասպարէզներում, այսօր ամէնքին առիթ են տուել երախտագիտութեամբ լցուած իրենց յարգանքն արտայայտելու Մանթաշեանի յիշատակին, և դա պարզ ապացոյց է, որ հայ ժողովուրդն էլ գիտէ պարտքի տակ չմնալ և արժանաւորին հատուցել ըստ արժանւոյն։


Մեզ քաջ յայտնի է, որ Մանթաշեանը իր կենդանութեան օրոք տուել է շուրջ երկու միլիօնի մի գումար ազգային հաստատութիւններին և անհատների․ նրա միջոցներով բարձրագոյն կրթութիւն աւարտած մարդիկ տասնեակներով չեն հաշվւում, այլ հարյուրներով։
Հայ ներկայ միլիօնատէրերից շատերը, որոնք հասարակութիւնում օգտւում են բացառիկ պատիւներց ու յարգանքից, առաւէլ հետաքրքրուած են անասնական զուարճութիւններով, քան թէ հասարակական և ազգային հարցերով․ նրանք տալիս են, բայց ոչ թէ մեր կրթական-մշակութային հիմնարկներին, այլ կոկետուհիներին, անհաշիւ փողեր են ծախսում ձիարշաւների, սպորտի ու թղթախաղի վրայ։ Այդ հարուստների հակապատկերն էր հանգուցեալը․ նա չէր մոռանում մեր ազգային հիմնարկները։


Աստուածատուր Երիցեան. «Խաթաբալա» երգիծաթերթի և «Սուրհանդակ» օրաթերթի խմբագիր, 1911 թ․
Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 37731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ