Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պատժամիջոցների քաղաքականությունը անարդյունավետ է

Պատժամիջոցների քաղաքականությունը անարդյունավետ է
14.09.2020 | 10:23

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության և «Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է արել Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Այտմայերը:

Նրա խոսքով՝ ինքը նախկինում երբեք չի բախվել իրավիճակի, երբ տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող երկրները փոխել են իրենց քաղաքականությունը: Էկոնոմիկայի նախարարը կասկածի տակ է դրել տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունն ընդհանրապես: Երբ նրան հարցրել են Ռուսաստանից Եվրոպա «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության դադարեցման հավանականության մասին, նա կասկած է հայտնել, որ գազատարի կառուցումը իրոք կդադարեցվի և սահմանափակումները Ռուսաստանի պես երկրների նկատմամբ անհրաժեշտ են, քիչ հավանական է, որ ցանկալի արդյունքների կհանգեցնեն: «Շատ ավելի արդյունավետ է անհրաժեշտ հարաբերությունները պահպանելու քաղաքականությունը: Նախևառաջ մենք պետք է հստակ պարզենք՝ ինչի ենք ուզում հասնել այս կամ այն երկրի նկատմամբ պատժամիջոցներով: Կամ մենք պարզապես ուզում ենք նայել հայելուն և տեսնել, թե ինչ կլինի երկրի պատասխանը, որի նկատմամբ սահմանափակումներ ենք մտցնում, կամ մենք լրջորեն կարծում ենք, որ գազատարի շինարարության նկատմամբ պատժամիջոցները դրական կազդեն մարդու իրավունքների իրավիճակի վրա»՝ բացատրել է իր դիրքորոշումը նախարարը՝ լիովին չբացառելով նոր պատժամիջոցերի սահմանումը Ռուսաստանի նկատմամբ: «Իմ քաղաքական փորձը վկայում է, որ պատժամիջոցների քաղաքականությունը կարող է միայն բարդացնել, իրավիճակը այն երկրներում, որոնցից ուզում ենք քաղաքական կուրսի փոփոխություն ստանալ, բարդացնել ճիշտ դիրքորոշում ունենալու ու ճիշտ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Ես, համենայն դեպս, երբեք չեմ տեսել, որ Ռուսաստանի պես երկրները արմատականորեն փոխեն իրենց քաղաքականությունը տնտեսական պատժամիջոցների պատճառով»՝ ասել է Ալտմայերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վաղուց է զգում իր կուսակիցների խիստ ճնշումը, որ պահանջում են դադարեցնել «Հյուսիսային հոսք- 2»-ի՝ վիթխարի մասշտաբներով եվրոպական նախագծի, շինարարությունը ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Նախագծի, որ 90%-ով կատարվել է: Արդեն որոշված է, որ գազատարը պետք է շահագործվի 2021-ի տարեսկզբից ոչ ուշ, բայց կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որ կարող է ազդել շինարարական աշխատանքների ավարտի վրա: Հիմա աշխարհում գործնականում երկիր չի մնացել, որ չի ենթարկվել տնտեսական պատժամիջոցների: Վերլուծաբաններն ու մեկնաբաններն այդ իրավիճակը նույնիսկ սկսել են անվանել «աշխատանքի գլոբալ բաժանում», որ լիակատար համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին:


Բայց 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո պատժամիջոցների քաղաքականության գործունակությունը խիստ նվազել է, որովհետև պատժամիջոցներ սահմանած երկրները ստիպված են եղել կամ վաճառել իրենց ապրանքները (որ իրենք չունեն՝ նույն այդ պատժամիջոցների քաղաքականության պատճառով), կամ իրենց տարադրամը (դոլարի պաշարները), որ այդ իրավիճակում ոչնչով ապահովագրված չեն, վերածել թանկարժեք ռեսուրսների: Պատժամիջոցների տակ գտնվող երկրներում՝ ինչպես Ռուսաստանն ու Իրանը, միշտ կան արևմտամետ տրամադրություններով խմբեր, որ Արևմուտքում իրենց լոբբիի միջոցով հասնում են պատժամիջոցների սահմանման իրենց իսկ երկրների դեմ՝ հանուն իրենց սեփական նպատակների: Հիմա ամբողջ աշխարհը, որտեղ տնտեսական ակտիվությունը կաթվածահար է պանդեմիայի պատճառով, տնտեսական պատժամիջոցները հանելու կարիք ունի, սակայն արևմտամետ փոքրամասնությունը կտրականապես դեմ է:
Kayhan (Իրան)


Հ.Գ. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կրկնում է թեզը, որ վաղուց ԵՄ քննարկման է դրել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն՝ ակնհայտ է, որ քաղաքական փոփոխությունների դրդապատճառներով սահմանված տնտեսական պատժամիջոցներն արդյունավետ չեն և բումերանգով հարվածում են սահմանողի տնտեսությանը: Բայց քաղաքական էլիտաների փոփոխություն է պետք, որ միջազգային կառույցները ու գերտերությունները հասկանան, որ պատժամիջոցների քաղաքականությունը կորոնավարակի պանդեմիայի հարուցած տնտեսական ճգնաժամի պայմաններում հակացուցված է ամբողջ աշխարհին: Թերևս առաջիկա ընտրություններում նրանք կստանան իրենց քաղաքականության պատասխանը՝ կորցնելով զգալի ձայներ: Ակնհայտ է նաև, որ վաղուց այս հարցը պիտի քննարկվեր ՄՍԿ-ում ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փոխարենը ՄԱԿ-ը ցուցումներ է տալիս, որ պետք է մեծացնել կորոնավարակի դեմ պատվաստանյութի ստեղծման ֆինանսավորումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ