Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կի­կո­սի մա­հը՝ ան­վերջ

Կի­կո­սի մա­հը՝ ան­վերջ
31.07.2020 | 00:14

Ա­կանջ­նե­րիս մեջ Հրանտ Մաթևո­սյա­նի ձայնն է՝ «Վեր կաց, ձիա­վոր­վիր»: Մեկ էլ՝ Չա­րեն­ցի՝ «ՈՒ պետք է քայ­լել ու՝ քայ­լել հա­մառ՝ Ան­ցյա­լի հս­կա տեն­չը բեռ ա­րած»…
Կո­րո­նա­վա­րա­կի մո­լեգ­նու­մի հետ Հա­յաս­տա­նում մո­լեգ­նում է մեկ այլ հա­մա­ճա­րակ՝ ՉԱ­ՓՈ­ՐՈ­ՇԻ­ՉԱ­ՅԻՆ: Սկզ­բում ան­տար­բեր էի, հե­տո սկ­սե­ցի հետևել: Եվ կող­քից դի­տոր­դի ու ներ­սից ի­մա­ցո­ղի հա­մադ­րու­մով՝ հաս­կա­ցա, որ.
1. Մենք հի­վանդ հա­սա­րա­կու­թյուն ենք, ու այդ հի­վան­դու­թյու­նը կոչ­վում է գեր­քա­ղա­քա­կա­նաց­վա­ծու­թյուն:
2. Մենք կաս­տա­յա­կան հա­սա­րա­կու­թյուն ենք, որ իր կաս­տա­յից դուրս ու իր ան­ձից դուրս ա­մեն ինչ հա­մա­րում է կոր­ծա­նա­րար:
3. Մենք կղ­զիա­ցած հա­սա­րա­կու­թյուն ենք, որ ան­պատ­րաստ է 21-րդ դա­րը իր կյան­քից ներս թող­նել ու երբ ապ­րում է ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՆԻՇ, չի կա­րող ՉԱ­ՓՈ­ՐՈ­ՇԻՉ ու­նե­նալ:


Տխուր եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են, որ վկա­յում են՝ մենք փի­լի­սո­փա­յո­րեն չենք ի­մաս­տա­վո­րել մեր կյան­քում 20-րդ ու 21-րդ դա­րում ե­ղած փո­փո­խու­թյուն­նե­րը, մենք մա­կե­րե­սա­յին վե­րա­բեր­մունք ու­նենք կյան­քին՝ հիմ­քում ու­նե­նա­լով «Որ­տեղ հաց, էն­տեղ կաց»-ը, իսկ մնա­ցա­ծը մեզ չի վե­րա­բե­րում: Կամ էլ՝ ա­հա­վոր վա­խե­ցած ենք ա­մեն նո­րից ու ան­սո­վո­րից: ՈՒ ա­մեն ին­չում մեզ խեղ­դում է դի­լե­տան­տու­թյու­նը, մենք վա­զում ենք հեշ­տի ու հա­սա­նե­լիի հետևից, հա­ճույ­քից ըն­դար­մա­նում ենք, երբ հրա­պա­րա­կավ ինչ-որ մե­կը ինչ-որ մե­կին ան­վա­նար­կում ու այ­պա­նում է, հայ­հո­յում մինչև վեր­ջին խա­զը, բայց հազ­վա­դեպ ենք փոր­ձում հաս­կա­նալ պատ­ճառ­նե­րը: Ակն­հայտ է, որ այս հա­սա­րա­կու­թյու­նը պատ­րաստ չէ փո­փո­խու­թյան ու ու­զում է ապ­րել իր հար­մա­րա­վետ ճահ­ճում, ո­րով­հետև փո­փո­խու­թյու­նը ան­հար­մա­րու­թյուն է, նո­րու­թյուն, ան­սո­վոր ու… չգի­տես՝ վերջն ինչ կլի­նի: ՈՒ այս քա­ղա­քա­կա­նաց­ված, բևե­ռաց­ված, հիմ­քում ան­հան­դուր­ժող ու գե­րա­զան­ցա­պես դի­լե­տանտ հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­վել են ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան «Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շի­չը և ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­ներն ու ծրագ­րե­րը»: Սա մի կող­մից: Մյուս կող­մից՝ չա­փո­րո­շիչն ու ծրագ­րե­րը աս­պա­րեզ են նետ­վել հա­մա­րյա «մերկ»՝ ա­ռանց ներ­կա­յաց­ման ու նպա­տակ­նե­րի, խն­դիր­նե­րի, շա­րադր­ման սկզ­բունք­նե­րի ու մե­թոդ­նե­րի բա­ցատ­րու­թյան: ՈՒ սա ոչ միայն ԿԳՄՍ-ի, սա պե­տա­կան ամ­բողջ հա­մա­կար­գի քա­ղա­քա­կան՝ սխալն է՝ ո­չինչ չբա­ցատ­րել, չհիմ­նա­վո­րել, հա­սա­րա­կա­կան կար­ծիք՝ ձևա­վո­րել, ա­պա­վի­նե­լով «Մենք ենք, ու­րեմն ճիշտ ենք» հնա­րո­վի բա­նաձևին: Ոչ մի լե­գի­տի­մու­թյուն հիմք չի տա­լիս այդ մտայ­նու­թյա­նը: Դու կա­րող ես լի­նել ԸՆ­ՏՐ­ՎԱԾ, բայց ոչ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ, և քո ըն­տր­վա­ծու­թյու­նը քեզ ի­րա­վունք չի տա­լիս մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րում հիմք ըն­դու­նել լե­գի­տի­մու­թյունդ: Այս պարզ ճշ­մար­տու­թյու­նը շր­ջանց­վում է հա­մա­ռո­րեն: ՈՒ ստաց­վում է՝ ինչ ու­նենք բո­լոր ո­լորտ­նե­րում՝ ա­ռանց բա­ցա­ռու­թյան: Չա­փո­րո­շիչ­նե­րը՝ ա­պա­ցույց: Հի­մա փաս­տա­ցի քն­նարկ­վում են ոչ թե մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րը, այլ շուրջ­չա­փո­րո­շի­չա­յին, ու աս­պա­րեզ են գա­լիս հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նի բո­լոր քա­ղա­քա­կան սխալ­նե­րը: Ե­թե իշ­խա­նու­թյու­նը ին­քը հա­սա­րա­կու­թյա­նը բա­ժա­նեց սևե­րի ու սպի­տակ­նե­րի, ինքն էլ պի­տի ստա­նար սևե­րի մշ­տատև պայ­քարն իր դեմ՝ ա­մեն ին­չում: Այ­սօր նույն պրի­մի­տիվ պայ­քարն է՝ մերժ­ված­նե­րը ընդ­դեմ ա­ռանձ­նաշ­նոր­հյալ­նե­րի: Հա­վե­լած սոց­ցան­ցե­րի գե­րակ­տիվ զանգ­վա­ծին, որ ինք­նար­տա­հայտ­ման մար­մա­ջով պատ­րաստ է ա­մեն ին­չի մա­սին կար­ծիք ա­սել, բզել ու բզբ­զել, ստա­տու­սը դար­ձել է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը բարձ­րաց­նե­լու մի­ջոց: ԿԳՄՍ սխալ­նե­րը բա­զում են: Բա­ցի տե­ղե­կատ­վա­կան քա­րոզ­չու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյու­նից՝ կա նաև տե­ղե­կատ­վու­թյան բա­ցա­կա­յու­թյուն: Ստաց­վում է տպա­վո­րու­թյուն, որ ինչ-որ մար­դիկ ինչ-որ տեղ նս­տած եր­կու տա­րի փե­շով փող են ստա­ցել ու գրել ինչ-որ փաս­տա­թուղթ, որ բա­ցա­ռա­պես ա­պազ­գա­յին է, հա­կա­հայ ու ծա­ռա­յում է բո­լո­րո­վին այլ նպա­տակ­նե­րի: ՈՒ այդ տպա­վո­րու­թյու­նը ստեղ­ծել է ին­քը՝ նա­խա­րարու­թյունն ու ան­ձամբ նա­խա­րա­րը՝ իր եր­կա­մյա գոր­ծու­նեու­թյամբ, ո­րի պտուղ­նե­րը այ­սօր քա­ղում է: Այ­սօր­վա ա­տե­լու­թյան պոռթ­կու­մը պա­տաս­խանն է հա­կաե­կե­ղե­ցա­կան շարժ­ման, «Հու­զանք ու զան­գի», հա­կաու­սուց­չա­կան շարժ­ման, բազ­կա­թոռ­նե­րում ըն­կող­մա­նե­լուց հե­տո՝ հան­րու­թյու­նից միան­գա­մից կտր­վե­լու և սե­փա­կան ճշ­մար­տու­թյան ա­նե­րեր ու ան­հիմն հա­մոզ­մուն­քի: Եր­կու տա­րի շա­րու­նակ մենք տե­սել ենք միայն ան­վա­նար­կում­ներ, քրեա­կան գոր­ծեր, կա­շառ­քի մե­ղադ­րանք­ներ, դա­տա­վա­րու­թյուն­ներ, սկան­դալ­ներ ու սկան­դալ­ներ՝ այդ թվում՝ մշա­կույ­թի ու գի­տու­թյան ո­լոր­տում:


Եվ որ ա­վե­լի ա­հա­վոր է՝ եր­կու տա­րի շա­րու­նակ մենք տե­սել ենք միայն կի­սատ-պռա­տու­թյուն՝ ոչ մի լուծ­ված հարց, ոչ մի ա­վարտ­ված գործ՝ միայն ամ­պա­գոռ­գոռ մե­ղադ­րանք­ներ ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ և ան­կապ քայ­լեր, ո­րոնց հետևանք­նե­րը ա­վե­րիչ են, ար­դյունք­նե­րը չեն երևում: ՈՒ­րեմն՝ ի՞նչ չա­փո­րո­շիչ կա­րող էր այս պայ­ման­նե­րում ԸՆ­ԴՈՒՆ­ՎԵԼ: Գործ­նա­կա­նում՝ ոչ մի: Ա­ռա­վել ևս, որ այդ չա­փո­րո­շիչն ու ծրագ­րե­րը մաս­նա­գի­տո­րեն չա­փա­զանց հում են, սևա­գիր և սկզ­բուն­քա­յին ու գա­ղա­փա­րա­կան մաք­րագր­ման կա­րիք ու­նեն: Ա­մե­նա­կարևո­րը, որ մենք այս ըն­թաց­քում կորց­րել ենք՝ Ա­ՇԱ­ԿԵՐ­ՏԸ, քն­նարկ­վում է ա­մեն ինչ, բայց հա­զա­րից մեկն է հարց տա­լիս՝ իսկ ա­շա­կեր­տը ինչ­պե՞ս է դա սո­վո­րե­լու: Եվ՝ ին­չու՞: Ի՞նչ է նրան տա­լու հենց այդ գի­տե­լի­քը, կյան­քում նրան օգ­նե­լու՞ է, թե՞ մո­ռաց­վե­լու: Նա­խա­րա­րու­թյան հիմ­նա­րար սխալն է, որ չա­փո­րո­շիչն ու ծրագ­րե­րը չեն քն­նարկ­վել մաս­նա­գի­տա­կան բու­հե­րում, որ ան­հիմն շր­ջանց­վել է ա­կա­դե­միա­կան գի­տու­թյու­նը: Որ­քան էլ իր պատ­ճառ­ներն ու­նի, պե­տու­թյու­նը չի կա­րող ինքն ի­րեն ա­նար­գել՝ մեր­ժե­լով իր կա­ռույց­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Սա սկզ­բուն­քա­յին սխալ է, բա­ցատ­րու­թյուն չու­նի, թե ին­չու է ան­տես­վում ՀԱ­ՎԱ­ՔԱ­ԿԱՆ ՄԻՏ­ՔԸ: Երբ տաս­նա­մյակ­նե­րով գի­տե­լիք ու աշ­խա­տան­քի փորձ կու­տա­կած մար­դիկ միան­գա­մից խա­ղից դուրս են դր­վում, ինք­նըս­տին­քյան դառ­նում են կողմ­նա­կալ: Երբ նրանց բո­լո­րին տր­վում է ընդ­հան­րա­կան «քա­ռա­կու­սի դոկ­տո­րի» ո­րա­կում, ստեղծ­վում է բա­ցար­ձակ մեր­ժու­մի ու հեր­քու­մի մթ­նո­լորտ ու տե­ղա­փոխ­վում մի ո­լորտ, որ­տեղ քա­ղա­քա­կա­նաց­վա­ծու­թյու­նը սպա­նիչ է: «Սպա­նու­թյու­նը» հա­մա­տա­րած են դարձ­նում լրատ­վա­մի­ջոց­նե­րը, որ մր­ցակ­ցե­լով սոց­ցան­ցե­րին՝ նա­խան­ձե­լի հետևո­ղա­կա­նու­թյամբ աս­պա­րեզ են տա­լիս ի­րա­վա­ցի վի­րա­վոր­ված­նե­րին ու նե­ղա­ցած­նե­րին ու նրանց ուղ­ղում բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան հար­ցադ­րում­ներ՝ հնա­րա­վո­րու­թյուն չտա­լով ա­ռար­կա­յա­կան, մաս­նա­գի­տա­կան քն­նարկ­ման: Իսկ նա­խա­րա­րու­թյու­նը բնավ ցան­կու­թյուն չու­նի ներ­կա­յաց­նե­լու, պաշտ­պա­նե­լու, հիմ­նա­վո­րե­լու, բա­ցատ­րե­լու իր աշ­խա­տան­քը: Ստաց­վում է՝ բո­լո­րը բո­լո­րին մե­ղադ­րում են, ու չգի­տեն՝ ո՞րն է ի­րա­կան մեղ­քը: Իսկ ի­րա­կան մեղ­քը.


1. Չա­փո­րո­շիչ­նե­րի ու ծրագ­րե­րի ան­հետևո­ղա­կա­նու­թյունն է՝ չկա միաս­նա­կան պատ­կե­րա­ցում, թե որն է հան­րակր­թա­կան դպ­րո­ցի նպա­տա­կը: Ե­ղած ձևա­կեր­պում­նե­րը ան­հա­ջող թարգ­մա­նու­թյան տպա­վո­րու­թյուն են թող­նում՝ ա­րհես­տա­կան լեզ­վով, որ մեծ վե­րա­պա­հու­մով պի­տի հա­մա­րես ՀԱ­ՅԵ­ՐԵՆ:
2. Խախտ­ված է ու­սուց­ման ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը՝ ինչ նպա­տա­կով էլ ար­ված լի­նի, մի դա­րաշր­ջա­նի մա­սին պատ­կե­րա­ցում չու­նե­ցող ա­շա­կեր­տը չի կա­րո­ղա­նա­լու լիար­ժեք հաս­կա­նալ հա­ջոր­դը, հե­տո վե­րա­դառ­նալ նա­խոր­դին՝ թե­մա­տիկ ի­մաս­տա­վո­րու­մով: Պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պի խզու­մը ստեղ­ծե­լու է էկ­լեկ­տիկ, կցմ­ցած գի­տե­լիք, որ չի տպա­վոր­վե­լու ու չի զար­գաց­վե­լու:
3. Մեծ աղ­մուկ է ա­ռա­ջաց­րել հե­ղի­նակ­նե­րի ընտ­րու­թյու­նը: Ցան­կա­ցած ժո­ղո­վուրդ ու­նի ան­մահ­նե­րի իր փա­ղան­գը, որ­տեղ ոչ մի ոտ­նձ­գու­թյուն չի ներ­վում: Բայց և ոչ բո­լոր ժո­ղո­վուրդ­ներն ու­նեն ի­րենց ու այլ ազ­գե­րի նա­խա­հիմ­քե­րի վկա­յու­թյու­նը տված պատ­միչ­նե­րի ՈՍ­ԿԵ­ԴԱՐ, ո­րը շր­ջան­ցելն ան­նե­րե­լի է: Ծրագ­րե­րի հե­ղի­նակ­նե­րը, որ­քան էլ ա­ռար­կեն, որ պատ­միչ­նե­րը շր­ջանց­ված չեն, նրանց ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ու­շադ­րու­թյուն դարձ­ված չէ, իսկ դա ան­հաս­կա­նա­լի է դարձ­նում հե­տա­գա հայ գրա­կա­նու­թյու­նը, ո­րով­հետև բնիկ բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը զար­գա­ցել են ի­րենց ազ­գա­յին հիմ­քե­րի վրա: Հնա­րա­վոր չէ Տե­րյան, Չա­րենց, Մաթևո­սյան հաս­կա­նալ, ե­թե չես հաս­կա­ցել Խո­րե­նա­ցի, Կող­բա­ցի, Ե­ղի­շե, Կո­րյուն, Բյու­զանդ… Ե­թե միջ­նա­դա­րից միայն Նա­րե­կա­ցի ես ի­մա­ցել: Հենց Նա­րե­կա­ցուն, ոչ թե «Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սին պետք էր մի կի­սա­մյակ հատ­կաց­նել: Ին­չո՞վ բա­ցատ­րել մեկ կի­սա­մյակ «Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սի ու­սու­ցու­մը» «այլ ժո­ղո­վուրդ­նե­րի է­պի­կա­կան պա­տում­նե­րի հետ, որ նե­րա­ռում է իռ­լան­դա­կան, սկան­դի­նա­վյան, կա­րե­լա­ֆին­նա­կան, ռու­սա­կան, բրի­տա­նա­կան ա­ռաս­պե­լա­կան ու ա­վան­դա­կան հե­րոս­նե­րի և Սաս­նա ծռե­րի հա­մե­մա­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն»: Աշ­խար­հը է­պոս­նե­րի ու ա­ռաս­պել­նե­րի ու­սու­ցու­մը սկ­սում է հու­նա­կան դի­ցա­բա­նու­թյու­նից, մենք՝ իռ­լան­դա­կան, սկան­դի­նա­վյան, կա­րե­լա­ֆին­նա­կան, ռու­սա­կան, բրի­տա­նա­կա՞ն: Ին­չու՞ ոչ վրա­ցա­կան, հնդ­կա­կան, չի­նա­կան, ե­գիպ­տա­կան, կամ՝ մա­յա­նե­րի ու աց­տեկ­նե­րի, ե­թե ա­մեն ինչ հիմն­ված է կա­մա­յա­կա­նու­թյան, ոչ թե տրա­մա­բա­նու­թյան վրա: ՈՒ ե­թե «Սա­սուն­ցի Դա­վիթ», որ­տե՞ղ է Լևոն Խե­չո­յա­նի հան­ճա­րեղ «Մհե­րի դռան գիր­քը», որ դա­սա­գիրք է բո­լոր ա­ռաս­պել­նե­րի, որ մեր է­պո­սի քվին­տէ­սեն­ցիան է, դր­դում է մտա­ծել, վե­րարժևո­րել, հաս­կա­նալ, հա­յա­նալ: «Մեր ա­մե­նաա­ռա­ջին նախ­նու և մեր հի­միկ­վա մար­դու միջև հա­րյու­րա­վոր դա­րե­րի բա­ժա­նա­րար խոր­խո­րատ­ներ կան, սա­կայն մեր ան­գի­տակ­ցա­կան՝ հոգևոր հա­վա­քա­կան բո­վան­դա­կու­թյան մեջ գտն­վող նա­խաս­տեղծ հյու­լեն Հա­յա­սա­յի, Նաի­րիի, ՈՒ­րար­տուի ժա­մա­նակ­նե­րից մինչև հի­մա էլ հա­զա­րա­վոր տա­րի­ներ ու­ղեկ­ցում է մեզ, մեր ներ­կա բա­նա­կա­նու­թյան մեջ է: Մհե­րի մի­ջո­ցով մի դա­րաշր­ջա­նից մյուս դա­րաշր­ջա­նի քա­ղա­քակր­թու­թյանն է ու­ղեկց­վել, հենց դա, այդ ան­տե­սա­նե­լին, չկոտր­վող ամ­բող­ջա­կանն էլ ՄՀԵ­ՐՅԱՆ ԱՆ­ՍԱ­ՀԱ­ՄԱՆՆ է». սա է պետք սո­վո­րեց­նել: Նե­րա­ռյալ մե­րօ­րյա հե­ղի­նակ­նե­րին՝ բայց ե­թե ճիշտ են ըն­տր­վում եր­կե­րը: ՈՒ­սուց­չի խն­դի­րը, ինչ­պես գրո­ղի խն­դի­րը, ի­դեալ տալն է, հե­ռան­կար ու կյան­քի ի­մա­ցու­թյուն:
4. 20-րդ դա­րի հայ գրա­կա­նու­թյու­նը՝ քա­ղա­քա­կան վե­րու­վա­րում­նե­րով, սո­վե­տա­կան ու հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նով, չա­փա­զանց ընդ­գր­կուն է ու ար­ժա­նի ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյան: Որ­տե՞ղ են Մու­շեղ Գալ­շո­յա­նը: Պերճ Զեյ­թուն­ցյա­նը: Զո­րայր Խա­լա­փյա­նը: Վա­նո Սի­րա­դե­ղյա­նի «Ձեռքդ ետ տար ցա­վի վրա­յից»-ը, որ բա­ցատ­րում է՝ հայ­րե­նի­քը ու ստի­պում ման­րա­մասն սի­րել: Որ­տե՞ղ է Վազ­գեն Սարգ­սյա­նի «Ո­գու փոր­ձու­թյու­նը», ո­րից փշա­քաղ­վում ես մինչև կյան­քիդ վեր­ջը ու մե­կընդ­միշտ հաս­կա­նում՝ Ո՞Վ Է ՀԱ­ՅԸ: Որ­տե՞ղ են Սա­րու­խա­նը, Հրա­չյա Թամ­րա­զյա­նը, Ղու­կաս Սի­րու­նյա­նը…
5. ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան դա­րա­կազ­միկ սխա­լը, որ բու­մե­րան­գով վե­րա­դառ­նա­լու է, Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կան տար­րա­լու­ծելն է հա­յոց պատ­մու­թյան մեջ, ի­րա­կա­նում՝ ոչն­չաց­նե­լը: Սա հե­տևանք է ոչ թե ու­սում­նա­կան կամ կր­թա­կան բա­րե­փո­խում­նե­րի, այլ՝ գոր­ծող իշ­խա­նու­թյան Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ պայ­քա­րի: Նոր Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­վում է Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին չդի­տար­կել գլ­խա­վոր կրո­նա­կան կա­ռույց՝ կհա­վա­սա­րեց­վի ՀՀ-ի մյուս կրո­նա­կան միա­վոր­նե­րի հետ, կն­վա­զեց­վեն ե­կե­ղե­ցու՝ լիա­զո­րու­թյուն­նե­րը, գույ­քա­հար­կի և ե­կամ­տա­հար­կի հս­տա­կե­ցում­ներ մտց­վեն: Պե­տու­թյու­նը գնում է ե­կե­ղե­ցին ու­նեզր­կե­լու ճա­նա­պար­հով, որ նվա­զեց­նի ազ­դե­ցու­թյու­նը, ստա­նա­լու է հա­կա­ռա­կը: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ան­ձինք ու կա­ռույց­նե­րը չեն, ե­կե­ղե­ցին պե­տու­թյան հիմ­նա­քարն է, ո­րը տե­ղա­շար­ժե­լը ճա­քեց­նե­լու է ողջ շի­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում ու սփյուռ­քում: Իշ­խա­նու­թյու­նը որ­քան ա­րագ հաս­կա­նա այս աք­սիո­մը, այն­քան շա­հե­կան իր հա­մար:
6. Ծրագ­րով «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կան հան­վել է 6-րդ դա­սա­րա­նից և 7-րդից է սկս­վում: Դա­սա­գիր­քը սկս­վում է ՈՒ­րար­տուից, Ա­րա­րա­տյան Վա­նի թա­գա­վո­րու­թյու­նից: Չկան վաղ պե­տա­կան կազ­մա­վո­րում­նե­րը՝ նախ­նա­դա­րը, վաղն­­ջա­կան Հա­յաս­տա­նը: Մենք ու­նենք 5000 տար­վա պատ­մու­թյուն, ո­րի 2000 տա­րին դեն նե­տե­լը ու՞մ շա­հե­րից է բխում:
7. Այս ան­չա­փա­նիշ «չա­փո­րո­շիչ­նե­րով» հան­րակր­թա­կան դպ­րոցն ա­վար­տե­լու է անգ­րա­գետ, լեզ­վից, գրա­կա­նու­թյու­նից, պատ­մու­թյու­նից բո­բիկ ման­կուրտ, որ ոչ հա­յե­րեն գի­տի, ոչ հայ գրա­կա­նու­թյուն, ոչ հա­մաշ­խար­հա­յին, ոչ հայ ժո­ղովր­դի, ոչ հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյուն, ու մե­ղա­վո­րը ՄԵՆՔ ենք` ԲՈ­ԼՈՐՍ, որ ան­վերջ բե­մադ­րում ենք Կի­կո­սի մա­հը, իսկ նա չի էլ ծն­վել:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Ողջ լե­րուք ու բա­րի ա­շուն ձեզ: Չա­փո­րո­շի­չով, թե ա­ռանց, մի ռո­բո­տա­ցեք՝ ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ:

Դիտվել է՝ 21091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ