38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում
26.05.2020 | 00:23
Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյունն անս­պա­սե­լիո­րեն իս­կա­կան նոկ­դաուն, գու­ցե նաև թեթևա­կի նո­կա­ուտ է ստա­ցել։ Վե­նե­սուե­լա­յի նա­խա­գահ Նի­կո­լաս Մա­դու­րոն լրագ­րող Խոր­խե Խես­տո­սո­յին ա­սել է, որ ԱՄՆ-ի ու Վե­նե­սուե­լա­յի երկ­խո­սու­թյու­նը լիո­վին դա­դա­րել է՝ բա­ցատ­րե­լով, թե ին­չու։ Պարզ­վում է, որ մա­յի­սի 3-ին Վե­նե­սուե­լա­յի ՆԳՆ ղե­կա­վար Նես­տոր Ռևե­րո­լը հայտ­նել է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը կան­խել են «կո­լում­բիա­ցի զի­նյալ­նե­րի» ծո­վա­յին ներ­խու­ժու­մը։ Բայց Մա­դու­րոն հայ­տա­րա­րել է, որ ձեր­բա­կալ­ված­նե­րից եր­կուսն ա­մե­րի­կա­ցի են, «ԱՄՆ-ի նա­խա­գա­հի անձ­նա­կան թիկ­նա­զո­րի աշ­խա­տա­կից­ներ», իսկ ներ­խուժ­ման նպա­տա­կը ե­ղել է ի­րեն սպա­նե­լը։ VTV հե­ռուս­տաա­լի­քով Մա­դու­րոն ցու­ցադ­րել է ԱՄՆ-ի նա­խա­գա­հի հրա­մա­նով Վե­նե­սուե­լա ներ­խու­ժե­լու պայ­մա­նա­գի­րը։ Ըստ Մա­դու­րո­յի, հենց Թրամփն է «այդ ներ­խուժ­ման ուղ­ղա­կի կազ­մա­կեր­պի­չը»։ «Ձեր­բա­կալ­ված­նե­րից մեկն ա­ռա­ջին ցուց­մունք­նե­րում հայտ­նել է, որ ներ­խուժ­ման խմ­բում ե­ղել է ԱՄՆ-ի եր­կու քա­ղա­քա­ցի, ո­րոնք ԱՄՆ-ի նա­խա­գա­հի թիկ­նա­զո­րի աշ­խա­տա­կից­ներ են»,- ա­սել է Մա­դու­րոն։ Ձեր­բա­կալ­ված­նե­րից մեկ ու­րի­շը տե­սա­նյու­թում ա­սել է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րեն հայտ­նել են, որ գոր­ծում են ի­րենց նա­խա­գա­հի հրա­մա­նով։
Ձեր­բա­կալ­ված ա­մե­րի­կա­ցի­ներն են Լյուկ Ա­լեք­սանդր Դեն­մա­նը և Ա­հա­րոն Բե­րին։ Մա­դու­րոն ցույց է տվել նրանց մոտ հայտ­նա­բեր­ված փաս­տաթղ­թե­րը։ Դեն­մա­նը խոս­տո­վա­նել է, որ վարձ­կան­նե­րը պետք է գրա­վեին օ­դա­նա­վա­կա­յա­նը և այն­տեղ բե­րեին Մա­դու­րո­յին, հե­տո նրան տե­ղա­փո­խեին ԱՄՆ։ Ներ­խուժ­ման փոր­ձի կազ­մա­կերպ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա է վերց­րել Ֆլո­րի­դա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյան նախ­կին աշ­խա­տա­կից Ջոր­դան Գուդ­րոն, որն այժմ «Silvercorp USA» պա­հա­կա­յին ըն­կե­րու­թյան ղե­կա­վարն է։ Ըստ նրա, Դեն­մանն ու Բե­րին նույն­պես նախ­կին զին­ծա­ռա­յող­ներ են. միա­սին ծա­ռա­յել են Ի­րա­քում և Աֆ­ղանս­տա­նում։ Հայտ­նի է նաև, որ մա­յի­սի 6-ին Թրամփն ան­ձամբ է պա­տաս­խա­նել Վե­նե­սուե­լա­յի նա­խա­գա­հին, թե ԱՄՆ-ը չի մաս­նակ­ցել Վե­նե­սուե­լա­յում հե­ղաշ­րջ­ման փոր­ձին։ Քիչ ա­վե­լի ուշ նման հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել Պեն­տա­գո­նի ղե­կա­վար Մարկ Էս­փե­րը. «ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը որևէ ընդ­հա­նուր բան չու­նի Վե­նե­սուե­լա­յում վեր­ջին մի քա­նի օ­րը տե­ղի ու­նե­ցա­ծի հետ»։ Ճիշտ է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­մես­տո­րեն լռում են ներ­խուժ­ման այն պայ­մա­նագ­րի մա­սին, ո­րը ցու­ցադ­րել էր Մա­դու­րոն։ Պարզ է, որ Վե­նե­սուե­լա­յում ոչ ոք չի հա­վա­տում Թրամ­փին և Էս­փե­րին։
Մա­յի­սի 6-ին հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց նաև ՌԴ ԱԳՆ-ն, ո­րից հայտ­նի դար­ձավ որ Մոսկ­վան էլ չի հա­վա­տում մաս­նակ­ցու­թյուն չու­նե­նա­լու մա­սին ԱՄՆ-ի հա­վաս­տիա­ցում­նե­րին։ ՌԴ ԱԳՆ-ն ան­հան­գս­տու­թյուն է հայտ­նել Կա­րա­կա­սից 30 կմ-ի վրա գտն­վող Լա Գուայ­րա նա­վա­հան­գս­տա­յին քա­ղա­քի վրա վարձ­կան­նե­րի այն խմ­բի հար­ձակ­ման կա­պակ­ցու­թյամբ, ո­րի մեջ ե­ղել են նաև ա­մե­րի­կա­ցի­ներ։ ՌԴ ԱԳՆ-ն հի­շեց­րել է, որ ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ են­թադ­րյալ կապ ու­նե­ցող ա­հա­բե­կիչ­նե­րը փոր­ձել են ափ ել­նել Վե­նե­սուե­լա­յի ղե­կա­վա­րու­թյան դեմ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար։ Ընդ ո­րում, ռու­սա­կան կող­մը նշել է, որ հար­ձակ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ փոր­ձել չք­մե­ղա­նալ և գրո­հի ման­րա­մաս­նե­րը ներ­կա­յաց­րել են «Նյու Յորք թայմ­սի» լրագ­րող­նե­րին։ «Վարձ­կան­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­ժա­նի են վճ­ռա­կան դա­տա­պարտ­ման։ Ար­դեն զար­մանք չեն հա­րու­ցում այն փաս­տե­րը, երբ Վե­նե­սուե­լա­յի օ­րի­նա­կան նա­խա­գա­հին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լու խնդ­րի վրա կենտ­րո­նա­ցած լի­նելն ու քա­ղա­քա­կան ան­հե­ռա­տե­սու­թյու­նը ո­րոշ եր­կր­նե­րի թույլ չեն տա­լիս ճիշտ գնա­հա­տել ի­րադ­րու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին նոր պայ­ման­նե­րում»,- աս­վում է ՌԴ ԱԳՆ-ի մեկ­նա­բա­նու­թյան մեջ։ Միա­ժա­մա­նակ Մոսկ­վան ըն­դգ­ծել է, որ չի հա­վա­տում տվյալ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյա­նը մաս­նակ­ցու­թյուն չու­նե­նա­լու մա­սին Սպի­տակ տան հա­վաս­տիա­ցում­նե­րին. «Քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու­ժա­յին մե­թոդ­նե­րով լու­ծե­լու ա­նըն­դու­նե­լիու­թյան մա­սին իր դիր­քո­րո­շու­մը Ռու­սաս­տա­նը հս­տա­կո­րեն է ձևա­կեր­պել։ Այ­սու­հետև էլ կա­նենք ա­մեն ինչ, որ Վե­նե­սուե­լա­յի ժո­ղո­վուր­դը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա խն­դիր­ներն ինք­նու­րույն, խա­ղաղ ձևով, հա­սա­րա­կա­կան լայն երկ­խո­սու­թյամբ, ա­ռանց թե­լադ­րան­քի, վերջ­նագ­րե­րի ու պատ­ժա­մի­ջոց­նե­րի լու­ծե­լու»։
Այս­պես, թե այն­պես, բայց Վե­նե­սուե­լա­յի ՊՆ-ն լիա­կա­տար մար­տա­կան պատ­րաս­տու­թյան է բե­րել երկ­րի բո­լոր զո­րա­մա­սե­րը, իսկ նա­խա­գահ Մա­դու­րոն հրա­մա­յել է «Բո­լի­վա­րյան վա­հան» զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի նոր փուլ սկ­սել։ Գրե­թե 25 հազ. զին­վո­րա­կան­ներ ու կա­մա­վոր­ներ են ներգ­րավ­վել փա­խուս­տի դի­մած 4 վարձ­կան­նե­րին ո­րո­նե­լու և ձեր­բա­կա­լե­լու հա­մար, և մա­յի­սի 8-ին հա­ղորդ­վել է, որ ե­րե­քը ձեր­բա­կալ­ված են, իսկ մեկն սպան­վել է զին­ված դի­մադ­րու­թյան ժա­մա­նակ։ Ի­րա­վի­ճակն ակն­հայ­տո­րեն հի­շեց­նում է Կու­բա­յի դեմ 1961 թ. Կո­չի­նոս ծո­ցում ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի «Սա­պա­տա» գոր­ծո­ղու­թյու­նը. այն ժա­մա­նակ էլ ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյունն իբր «ան­մաս­նա­կից» էր, թեև գեր­ված կու­բա­ցի վտա­րան­դիր­ներն ուղ­ղա­կիո­րեն վկա­յում էին, որ ի­րենց պատ­րաս­տու­թյու­նը ղե­կա­վա­րել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հաս­տի­քա­յին աշ­խա­տա­կից­նե­րը և ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը։ Ա­վե­լի ուշ նույն տա­րում պաշ­տո­նա­թող ե­ղավ ԿՀՎ-ի տնօ­րեն Ա­լեն Դա­լե­սը՝ խոս­տո­վա­նե­լով, որ ԿՀՎ-ն չպետք է ղե­կա­վա­րի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ ԿՀՎ-ի փոխտ­նօ­րեն, ներ­խու­ժումն ան­մի­ջա­կա­նո­րեն պլա­նա­վո­րած Ռի­չարդ Բի­սե­լը ձա­խող­ման ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դրեց ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան վրա։ Իսկ այժմ արևմտյան ԶԼՄ-նե­րը նշում են, որ ա­մե­րի­կյան ագ­րե­սիան խա­փա­նե­լու գոր­ծում Վե­նե­սուե­լա­յին օգ­նել են մաս­նա­վոր ռազ­մա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րում աշ­խա­տող ռուս նախ­կին զին­վո­րա­կան­նե­րը։ Սա­կայն, ըստ այլ տե­ղե­կու­թյուն­նե­րի, Վե­նե­սուե­լա­յում ԱՄՆ-ի սադ­րան­քի ձա­խող­ման մաս­նա­կից­ներն ա­վե­լի շատ են ե­ղել, ինչն ա­պա­ցու­ցում է նաև Ի­րա­նի հաս­ցեին ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայքլ Փոմ­փեո­յի անտ­րա­մա­բա­նա­կան մե­ղադ­րան­քը, ո­րում նա խո­սել է Վե­նե­սուե­լա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին «ի­րա­նա­կան ան­հայտ օգ­նու­թյուն» ցու­ցա­բե­րե­լու մա­սին և պա­հան­ջել դա­դա­րեց­նել Վե­նե­սուե­լա ի­րա­նա­կան «Mahan Air» ըն­կե­րու­թյան ինք­նա­թիռ­նե­րի թռիչք­նե­րը։ Հայտ­նի է նաև այս­պի­սի նր­բե­րանգ. ապ­րի­լի կե­սե­րին Պուեր­տո Ռի­կո­յից ա­մե­րի­կյան կա­լա­նիչ ինք­նա­թիռ­ներ են թռել Վե­նե­սուե­լա­յի ուղ­ղու­թյամբ։ Հենց որ նրանք մո­տե­ցել են Վե­նե­սուե­լա­յի սահ­ման­նե­րին, այն­տե­ղից հց-30 կոր­ծա­նիչ­ներ են բարձ­րա­ցել։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձել են չփո­խել ուղ­ղու­թյու­նը, բայց նա­խազ­գու­շա­կան կրա­կոց­նե­րից հե­տո շրջ­վել ու հետ են թռել։ Այդ առ­թիվ ԱՄՆ-ից որևէ մեկ­նա­բա­նու­թյուն չի ար­վել։ Ոչ ոք չի պն­դել, թե այդ հց-30-նե­րի օ­դա­չու­նե­րը ռուս­ներ են ե­ղել, բայց կարևո­րը Վե­նե­սուե­լա­յում այդ ինք­նա­թիռ­նե­րի առ­կա­յու­թյան փաստն է...
Կր­կին վե­րա­դառ­նանք Ի­րա­նի թե­մա­յին։ Ինչ­պես գրում են հենց ա­մե­րի­կյան ԶԼՄ-նե­րը, ԱՄՆ-ը «թեժ մար­տեր» է պատ­րաս­տում ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դում։ Մենք ար­դեն գրել ենք, թե ին­չի հետ է կապ­ված Վա­շինգ­տո­նի մի­ջազ­գա­յին-քա­ղա­քա­կան սադ­րան­քի հեր­թա­կան փոր­ձը. ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­մա­ռո­րեն ու­զում են (ակն­հայ­տո­րեն Իս­րա­յե­լից ե­կող հրա­մա­նով) եր­կա­րաձ­գել Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու վրա դր­ված ար­գել­քը։ Մինչ­դեռ Սպի­տակ տու­նը պար­տա­վոր էր նկա­տե­լու Ի­րա­նի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Քիո­մարս Հեյ­դա­րիի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը մա­յի­սի 10-ին հայտ­նեց ի­րա­նա­կան տո­մա­րով նոր՝ 1399 թ. (սկս­վել է մար­տի 20-ին) տա­րա­տե­սակ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ար­տադ­րու­թյունն ա­վե­լաց­նե­լու պլան­նե­րի մա­սին՝ նշե­լով, որ Ի­րանն ինք­նու­րույ­նա­բար է ար­տադ­րում իր պաշտ­պա­նա­կան զենքն ու տեխ­նի­կան։ Իր ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի գաղտ­նի ձեռ­նար­կու­թյուն­նե­րում գե­րա­զանց ռազ­մա­տեխ­նի­կա ար­տադ­րող և ռու­սա­կան նո­րա­գույն սպա­ռա­զի­նու­թյուն ստա­ցող Ի­րա­նը մի՞­թե այն եր­կիրն է, ո­րը պատ­րաստ չէ ար­ժա­նի հա­կա­հար­ված տա­լու և՛ Իս­րա­յե­լին, և՛ ԱՄՆ-ին։
Իսկ ԻՀՊԿ օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի տիե­զե­րա­կան ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ա­լի Ջա­ֆա­րա­բա­դին մա­յի­սի 11-ին հայ­տա­րա­րել է, որ կոր­պու­սը նա­խա­տե­սում է հա­սա­րա­կա­ծա­յին գեոս­տա­ցիո­նար ու­ղեծ­րով՝ 36 հազ. կմ բարձ­րու­թյամբ ռազ­մա­կան ար­բա­նյակ­նե­րի ար­ձա­կում։ Նա ա­սել է, որ այդ ու­ղեծ­րով ար­բա­նյա­կը շատ կարևոր է, քա­նի որ հե­ռուս­տա­հա­ղոր­դակ­ցա­կան և հե­ռուս­տա­տե­սա­յին ար­բա­նյակ­նե­րը տե­ղա­բաշխ­ված են այդ ու­ղեծ­րում, այդ ար­բա­նյա­կի ար­ձա­կու­մը շա­հա­վետ կլի­նի նաև երկ­րի տն­տե­սու­թյան հա­մար, ինչ­պես նաև կպաշտ­պա­նի Ի­րա­նի տիե­զե­րա­կան ակ­տիվ­նե­րը։ Իսկ ապ­րի­լին Ի­րանն ար­դեն «Նոոր» ար­բա­նյակ էր ար­ձա­կել տիե­զերք։
Ան­գամ գե­նե­րալ­ներ Հեյ­դա­րիի և Ջա­ֆա­րա­բա­դիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բա­վա­րար են հաս­կա­նա­լու հա­մար մի պարզ ճշ­մար­տու­թյուն, որ զեն­քի ու զի­նամ­թեր­քի ար­տադ­րու­թյան մեջ Ի­րա­նը վա­ղուց ինք­նա­բավ է, ա­վե­լին, Ի­րանն ար­դեն 10 տա­րի տիե­զե­րա­կան տե­րու­թյուն է, սե­փա­կան տիե­զե­րա­կա­յան­ներ ու­նի և այլն։ Իսկ այն, ին­չը դեռ ի վի­ճա­կի չէ ար­տադ­րե­լու, գնում է Ռու­սաս­տա­նից, ո­րը ՄԱԿ ԱԽ-ի շր­ջա­նակ­նե­րում Չի­նաս­տա­նի հետ ակն­հայ­տո­րեն հան­դես կգա ԱՄՆ-ի սադ­րան­քի դեմ։ Օ­րի­նակ, ե­թե ա­ռաջ Ի­րա­նը չէր հեր­քում, բայց և չէր հաս­տա­տում, որ ՌԴ-ի հետ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գծով բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գում կան Ռու­սաս­տա­նից, օ­րի­նակ, C-400 ԶՀՀ-ներ, T-90 տան­կեր կամ ռու­սա­կան մար­տա­կան ա­վիա­ցիա ձեռք բե­րե­լու հար­ցեր, ա­պա հի­մա ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը չեն ժխ­տում, որ բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նում են, ընդ ո­րում՝ շատ հա­ջող։ Հի­շեց­նենք, որ նույ­նիսկ ան­ցյալ տա­րի Ի­րա­նը հաս­տա­տում էր, որ ՌԴ-ից կցան­կա­նար ձեռք բե­րել 5 մլրդ դո­լա­րի տեխ­նի­կա, այդ թվում, բա­ցի վե­րը նշ­վա­ծից, հց-30 հM կոր­ծա­նիչ­ներ, շԽ-130 ու­սում­նա-մար­տա­կան ինք­նա­թիռ­ներ ԾԼ-8 և ԾՌ-17 ուղ­ղա­թիռ­ներ, Խ-300կ «Բաս­տիոն»-կ ա­ռափ­նյա շար­ժա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ, ո­րոնք զին­ված են գեր­ձայ­նա­յին հա­կա­նա­վա­յին «շւՏվՑ» հր­թի­ռով, վերջ­րյա ֆրե­գատ­ներ, դի­զել-է­լեկտ­րա­կան սու­զա­նա­վեր և այլն։ Հաս­կա­նա­լի է, որ Ի­րա­նը և ՌԴ-ն սպա­սում են 2020 թ. հոկ­տեմ­բե­րին, երբ ու­ժը կկորց­նի 2010 թ. ՄԱԿ ԱԽ-ի ըն­դու­նած՝ Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու ար­գել­քը։
Ի­րանն ինք­նավս­տահ է, և դա երևում է Ի­րա­նի ԶՈՒ շտա­բի պետ, գե­նե­րալ-մա­յոր Հո­սեյն Բա­կե­րիի և Ի­րա­նի ԱԳՆ-ի մա­մու­լի քար­տու­ղար Աբ­բաս Մու­սա­վիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։ Գե­նե­րալ Բա­կե­րին, մա­յի­սի 9-ին Թեհ­րա­նում ե­լույթ ու­նե­նա­լով զին­վո­րա­կան հա­վա­քույ­թում, ա­սել է, որ ԻՀՊԿ-ի կող­մից Ի­րա­նի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին բազ­ման­պա­տակ ռազ­մա­կան ար­բա­նյա­կի դուրս­բե­րումն ու­ղե­ծիր, հու­սա­լի գի­տա­կան ու տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյամբ, խե­լա­միտ պլա­նա­վոր­ման ակ­նա­ռու օ­րի­նակ է։ Նոր կո­րո­նա­վի­րու­սի հայ­տն­վե­լու ֆո­նին «Նոոր» ար­բա­նյա­կի ար­ձա­կու­մը ցույց է տա­լիս, որ թեև Ի­րա­նի ԶՈՒ-ն ո­րո­շա­կի դեր է խա­ղում Covid-19-ի դեմ պայ­քա­րում, բայց չի ան­տե­սել երկ­րի հզո­րու­թյան բարձ­րաց­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Չէ՞ որ իր բե­ռը հա­ջո­ղու­թյամբ տիե­զերք հասց­րած հր­թի­ռը նաև երկ­րում ա­ռա­ջին ե­ռաս­տի­ճան կրող հր­թիռն է։ Իսկ պա­րոն Մու­սա­վին մա­յի­սի 10-ի ճե­պազ­րույ­ցում հեր­թա­կան ան­գամ ըն­դգ­ծել է. «Միայն Սի­րիա­յի ժո­ղո­վուրդն է ո­րո­շե­լու իր ա­պա­գան, կա­ռա­վա­րու­թյան տիպն ու կա­ռա­վա­րիչ­նե­րին։ Ի­րա­նը միշտ ա­ջակ­ցել է Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյանն ու ժո­ղովր­դին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում և դա շա­րու­նակ­վե­լու է հե­տա­գա­յում»։ Մո­սա­վիի ա­սա­ծը կապ­ված է այն բա­նի հետ, որ ԱՄՆ-ում և Թուր­քիա­յում հան­կար­ծա­կի տե­ղե­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան ա­լիք է ծա­վալ­վել այն թե­մա­յով, թե իբր Վա­շինգ­տոնն ու Ան­կա­րան Սի­րիա­յի հար­ցով Ռու­սաս­տա­նի հետ «պայ­մա­նա­վոր­վում են» «Ա­սա­դին հանձ­նե­լու» պայ­ման­նե­րի մա­սին։ Ինչ­պես տես­նում ենք, Թեհ­րա­նը վա­ղօ­րոք զգու­շաց­րել է բո­լո­րին՝ ոչ ոք չի կա­րող ան­տե­սել Սի­րիա­յում Ի­րա­նի շա­հե­րը, ո­րոն­ցից մեկն էլ հա­վա­տա­կից­նե­րին և, բնա­կա­նա­բար, նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դին ա­ջակ­ցելն է։
Այդ­պի­սի «են­թադ­րու­թյուն­նե­րի» պա­տաս­խա­նը մա­յի­սի 14-ին տվել է Ի­րա­նի ու Սի­րիա­յի հա­վա­տա­րիմ դաշ­նա­կի­ցը՝ լի­բա­նա­նյան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար, շեյխ Սե­յեդ Հա­սան Նաս­րա­լա­հը։ Լի­բա­նա­նյան «Ալ Մա­նար» հե­ռուս­տաա­լի­քի ու­ղիղ ե­թե­րում նա պատ­մել է 1996 թ. Լի­բա­նա­նում իս­րա­յե­լա­կան ագ­րե­սիա­յի ժա­մա­նակ զոհ­ված զո­րա­պետ Մուս­տա­ֆա Բադ­րե­դի­նի հետ շփ­ման և 2011 թ. սի­րիա­կան պա­տե­րազ­մի փոր­ձի մա­սին. «Սի­րիա­յում պա­տե­րազ­մի պատ­ճա­ռը կապ ու­նի ոչ թե Դա­մաս­կո­սի վար­չա­կար­գի, այլ ԱՄՆ-ի վե­րահս­կո­ղու­թյան տա­կից դուրս գա­լու հետ։ Մենք գի­տեինք, որ սի­րիա­կան պա­տե­րազ­մին «Հզ­բո­լա­հի» մաս­նակ­ցու­թյու­նը բա­ցա­սա­կան հետևանք­ներ կու­նե­նա, բայց միա­ժա­մա­նակ գի­տեինք, որ պար­տա­վոր ենք պաշտ­պա­նե­լու Սի­րիան ու Պա­ղես­տի­նը ԱՄՆ-ի պլան­նե­րից։ Սի­րիան հաղ­թող դուրս ե­կավ այդ պա­տե­րազ­մում։ Գե­րիշ­խող պե­տու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են քա­ղա­քա­կան ճն­շում գոր­ծադ­րել, հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ վա­րել և պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Սի­րիա­յի նկատ­մամբ նրա ռազ­մա­կան հաղ­թա­նա­կից հե­տո։ Սի­րիա­յի պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հա­կա­մար­տու­թյան մա­սին լու­րե­րը Սի­րիա­յի և նրա դաշ­նա­կից­նե­րի դեմ հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի մի մասն են։ Բնա­կան է, որ դաշ­նա­կից­նե­րի գնա­հա­տա­կան­նե­րը կա­րող են տար­բեր լի­նել, բայց նրանց միջև հա­կա­մար­տու­թյուն չկա»։
Այ­նու­հետև նա ա­սել է. «Իս­րա­յե­լի վար­չա­կազ­մը տագ­նա­պում է Սի­րիա­յից, ո­րով­հետև իս­րա­յե­լա­կան պաշ­տո­նյա­նե­րը հա­մա­րում են, որ Սի­րիան վտանգ է ներ­կա­յաց­նում սիո­նիս­տա­կան պե­տու­թյան հա­մար»։ Շեյխ Նաս­րա­լահն Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին «ա­պուշ» է ան­վա­նել նրա այն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք նա ա­րել է Սի­րիա­յից մինչև 2020 թ. վեր­ջը Ի­րա­նի են­թադ­րյալ հե­ռա­նա­լու առ­թիվ. «Սի­րիա­յում «Հզ­բո­լա­հի» մար­տիկ­նե­րի թվի կր­ճա­տու­մը կապ­ված է այն­տեղ հաղ­թա­նա­կի հետ, ոչ թե Ի­րա­նին ու «Հզ­բո­լա­հին» սիո­նիս­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի հասց­րած կո­րուստ­նե­րի։ Իս­րա­յել­ցի­նե­րը պետք է ի­մա­նան, որ ի­րենց պաշ­տո­նյա­նե­րը ստում են, իսկ հրա­մա­նա­տար­նե­րը կա­րող են այն­պի­սի ա­պու­շու­թյուն ա­նել, ո­րը կա­րող է տա­րա­ծաշր­ջա­նում հա­մընդ­հա­նուր պա­տե­րազմ ա­ռա­ջաց­նել»։ Նաս­րա­լա­հը Սի­րիա­յի հետ կա­պե­րը վե­րա­կանգ­նե­լու կոչ է ա­րել. «Սի­րիան մեր դար­պասն է ա­րա­բա­կան մյուս եր­կր­նե­րի հա­մար։ Լի­բա­նան­ցի­նե­րի թիվ մեկ խն­դի­րը ֆի­նան­սատն­տե­սա­կան ի­րա­վի­ճակն է։ Սի­րիա­յի հետ կա­պե­րի վե­րա­կանգ­նու­մը միակ մի­ջոցն է լու­ծե­լու հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, այդ թվում՝ տն­տե­սա­կան։ Լի­բա­նա­նի և Սի­րիա­յի միջև մաք­սա­նեն­գու­թյու­նը հիմ­նա­կան խն­դիր­նե­րից մեկն է, որն անհ­նար է լու­ծել ա­ռանց սի­րիա­կան պե­տու­թյան հետ հա­մա­տեղ ջան­քե­րի։ Նրանց հա­մար, ով­քեր լի­բա­նա­նա-սի­րիա­կան սահ­մա­նի եր­կայն­քով ՄԱԿ-ի զոր­քեր տե­ղա­կա­յե­լու կո­չեր են ա­նում, դա 2006 թ. հու­լի­սյան պա­տե­րազ­մի գլ­խա­վոր նպա­տակ­նե­րից մեկն է։ Սի­րիա­յում հրա­մա­նա­տար Բադ­րե­դի­նի նա­հա­տակ­ման չոր­րորդ տա­րե­լի­ցին ես Դա­մաս­կո­սի հետ կա­պե­րը վե­րա­կանգ­նե­լու կոչ եմ ա­նում հա­նուն Լի­բա­նա­նի»։
Ինչ­պես տես­նում ենք, շեյխ Նաս­րա­լա­հի բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հաս­ցեագր­ված են նրանց, ով­քեր կաս­կա­ծի տակ են դնում սի­րիա­կան պա­տե­րազ­մի ել­քը և փոր­ձում են վի­ժեց­նել Ի­րա­նի և ՌԴ-ի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ողջ Մեր­ձա­վոր Արևել­քում, ո­րը խիստ մոտ է Հա­յաս­տա­նին։ Բայց նույ­նիսկ հի­շե­լով, որ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի կող­քին է նաև Չի­նաս­տա­նը, ընդ ո­րում, նույ­նիսկ Վե­նե­սուե­լա­յում, ի­րա­վի­ճա­կը չա­փա­զանց բարդ ու բազ­մա­շերտ է։ Ողջ շա­րադ­րանքն ստի­պում է մտա­ծել. ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը, նրանց հե­տա­խու­զու­թյուն­նե­րը մեկ ան­գամ էլ սխալ­վե­ցին ինչ­պես զեն­քի ար­գել­քը եր­կա­րաձ­գե­լու, այն­պես էլ Սի­րիա­յի հար­ցե­րում, ինչ­պես զեն­քի ար­տադ­րու­թյան ո­լոր­տում Ի­րա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ այն հար­ցում, թե իբր «կո­րո­նա­վի­րու­սը կթու­լաց­նի Ի­րա­նը»։ Ա­վե­լին, ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը հաշ­վի չեն առ­նում, որ նրանց գոր­ծա­կալ­նե­րը, այս կամ այն երկ­րում, ար­դեն հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ չեն մա­տա­կա­րա­րում Ա­մե­րի­կա­յի և Իս­րա­յե­լի ռազ­մա­վա­րա­կան կենտ­րոն­նե­րին Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի մա­սին։ Եզ­րա­հան­գում­նե­րը թող­նում ենք մեր ըն­թեր­ցող­նե­րին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 12301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ