20.04.2024|
06:56
Մաշտոցի այգու խորքում մի մեծ խնձորենի կար. կարող ա հիմա էլ կա, վաղուց չեմ եղել։ Խնձորի սեզոնին, երբ առավոտ շուտ Տոմիկիս հետ այգի էինք գնում՝ զբոսնելու, դեռ այգին դատարկ-դատարկ էր լինում, բայց միշտ մի հոգի կամ երկու հոգի տեսնում էինք խնձորի ծառի տակ՝ ճյուղերից խնձոր էին պոկում, գետնին թափածներն էին հավաքում։