24.11.2013|
15:03
Ինչպես հայտնի է, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի և նրան հարող երկրների զորքերի դուրսբերումը նախատեսված է 2014 թվականին։ Բայց դեռ 2012 թ. հոկտեմբերի 7-ին աֆղանական «Թալիբան» շարժումը երկրի բնակչությանն ուղղված դիմումում հայտարարել էր, թե «լիակատար հաղթանակ է տարել օտարերկրյա ինտերվենտների նկատմամբ»։ Հայտարարությունը պնդում էր, որ օտարերկրյա զորքերը «այնքան ամոթահար ու նվաստացած են հեռանում Աֆղանստանից, որ դժվարությամբ են փորձում մի որևէ արդարացում մոգոնել դրա համար»։
Իհարկե, Հայաստանի ամերիկամետ քաղաքացիները մեզնից կպահանջեն, որ մենք ավելի շատ հավատանք ոչ թե «Թալիբանին», այլ ԱՄՆ-ի ղեկավարության խոսքին։