21.01.2014|
01:03
Արդյո՞ք ամռանը քաղաքապետարանի նահանջը քաղաքացիական հասարակության հաղթանակն էր։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Հաղթանակ այն բանում, որ շարժումը հիրավի զանգվածային դարձավ, ինչը չես ապահովի ոչ մի Թվիթերով ու Ֆեյսբուքով։ Բայց կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի տեսակ շատ արագ (ի վերջո) իշխանությունները հրաժարվեցին մտահղացումից։ Բացի այդ, պարզվեց, որ իրադարձությունները ֆոն էին։ Եթե չլիներ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը, հայ հասարակայնությունը հազիվ թե իմանար, որ «աղմուկի ներքո» իշխանությունները Ազգային ժողովում անցկացրել են Եվրամիության պարտադրած, այսպես կոչված, «Գենդերային օրենքը»։