ՈՒկրաինան, ի վերջո, կընկնի, և կպարզվի, որ ուկրաինացի ժողովուրդը լավ չէր կռվում, դրա համար էլ պարտվեց, այնինչ, գլոբալ խաղի մեջ Ուկրաինան որպես ֆորպոստ, պիտի խաղար իր դերը՝ «թող լինի, ինչ կլինի» սկզբունքով։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այսօր ասել է, որ իսլամիստներն ինքնուրույն չէին կարողանա ահաբեկչություն նախապատրաստել «Կրոկուս Սիթի Հոլում», նրանց պետք է օգնեին: Բորտնիկովի խոսքով՝ ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են կատարված ահաբեկչության «ուկրաինական հետքը»։
Իսկ չեք մտածու՞մ, որ Վրաստանի վարչապետն եկել էր բացատրելու, որ չի կարելի մասնատել Տավուշը: Ինչո՞ւ հանկարծ Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը անվերապահորեն սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երբ 2020-ի պատերազմի օրերին անգամ հումանիտար օգնություն չէր թողնում, որ Հայաստան մտնի...
Ֆրանսիան երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է սահմանել Ելիսեյան պալատում կազմակերպված Ազգային պաշտպանության խորհրդի նիստից հետո՝ կապված Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետ...
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 1,2 տրիլիոն դոլար ծախսերի վերաբերյալ նոր օրինագիծ է ընդունել, որով ընդամենը 300 մլն դոլար է նախատեսված Ուկրաինային ռազմական օժանդակության, 3.3 մլրդ դոլար՝ Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։
Ռուսաստանը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի. այս մասին, պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն արդյոք պատրա՞ստ է միջուկային պատերազմի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13- ին «Ռոսիա 1»- ի և «ՌԻԱ Նովոստի»- ի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը կարևոր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից...