«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Բացարձակ փոքրամասնություն լինելով՝ հնարավոր չէ մեծամասնության կամքն ու ձգտումները կոտրել

Բացարձակ փոքրամասնություն լինելով՝ հնարավոր չէ մեծամասնության կամքն ու ձգտումները կոտրել
10.06.2024 | 11:35

Երեկ երկրում, խորքային առումով, իրավիճակ փոխվեց: Երեկվա հանրահավաքը վերջնականապես քանդեց այն միֆը, որ Հայաստանում ձևավորված պրոտեստն ու անհամաձայնությունը էպիզոդիկ է, ուղղորդվող և կարճ: Երեկ հիմնավորվեց, որ շուրջ մեկ ամիս արդեն տևող պրոտեստը լայն հանրային շերտերի և համարյա մեծամասնության քաղաքական կարծիքի և տրամադրությունների արտահայտման էպիկենտրոն է դարձել: Շարժման մարման և իրավիճակը բեկելու պատրաստակամությունից հրաժարվելու և մարդկանց հոգնելուն սպասող իշխանության դիրքավորումը երեկ քարուքանդ արվեց, որովհետև շուրջ մեկ ամիս այլևս տևած շարժումը բոլոր կանխատեսումներով պետք է մարեր, բայց ոչ միայն չի մարում, այլ ավելի կարծրանում և ներառական է դառնում: Իշխանությունը այս ամենը չնկատել ու իգնորի ռեժիմի մեջ պահել երկար չի կարող, ավելին, օրավարձով աշխատող ոստիկանությունով այս ամենին երկար դիմադրել այլևս հնարավոր չէ, քանի որ պրոցեսն այլևս ոչ թե էպիզոդիկ ցասման մասին է այլ շարունակական, և լուծումերն էլ բացառապես քաղաքական պետք է լինեն:

Հրապարակն ու հայ մարդիկ ժամանակին և՛ կոտրվել են, և՛ հիասթափվել, և՛ վերապրել այդ զգացումն ու դրանից չեն վախենում, կրկին ոտքի են ելել և այլևս կոտրվելու ու հիասթափվելու կոմպլեքսից չեն վախենում, թոթափել են այդ զգացումները և լցվել են այլ համառությամբ ու նպատակադրությամբ՝ մարեցնելու և մաշեցնելու: Եթե շատ կարճ ժամանակում մարմանը սպասող իշխանությունը չհասկանա, որ բացարձակ փոքրամասնություն լինելով հնարավոր չէ մեծամասնության կամքն ու ձգտումները կոտրել և մնա բացառապես ոստիկանական վահանների հետևում ու մնա իր աննահանջ դիրքերի վրա և «ջայլամ խաղա», ապա պետք է հաշվարկի նաև, որ բունկերը դառնալու է մշտական բնակության վայր:

P.S. Խոփդ մի ուրիշ քարի է դեմ առել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ