Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հանրաքվեն հաղթելով՝ ստանալու են լրացուցիչ մանդատ

Հանրաքվեն հաղթելով՝ ստանալու են լրացուցիչ մանդատ
06.02.2024 | 15:48

Հիմա իշխանությունները սկսելու են ակտիվանալ, սոցիալական ցանցերում իրենց նկարներն ավելի տարածել, իրենց արածների մասին սկսելու են ավելի շատ խոսել, իսկ հետո սկսելու են հետևել, թե ինչ արձագանք ունեն:

Գերիշխող բացասական ազդակների դեպքում հավանականությունը մեծ է, որ հանրաքվեի հարցում կլինի նահանջ (դե բնական է, իրենք հասկանում են, որ հանրաքվեի տապալումը նաև իրենց իշխանության տապալումն է լինելու), իսկ եթե գերիշխի դրականը, ընդ որում, խոսքը ֆեյքային պատկերի մասին չէ, ապա կգնան ավելի համարձակ քայլերով (դե, որովհետև հասկանում են, որ հանրաքվեն հաղթելով՝ ստանալու են լրացուցիչ մանդատ՝ անելու այն, ինչ կուզեն):

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ