Այո՛, զորավար Անդրանիկը չի մասնակցել Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերին:
Այո՛, իր զորաջոկատով Դսեղում էր ու չի մասնակցել:
Չի՛ մասնակցել, որովհետև հայկական զինուժի Գլխավոր
շտաբը (Նազարբեկյան, Սիլիկյան) Անդրանիկի զորաջոկատը ջնջել էր, հանել էր հայկական ընդհանուր զինուժի կազմից:
Ինչու՞ էր հանել:
Որովհետև Հայ Ազգային Խորհուրդը և Երևանի դիկտատոր Արամը այդպես էին պահանջել:
Ինչու՞ էին պահանջել :
Որովհետև, զորավար Անդրանիկը չէր ենթարկվել Ազգային
Խորհրդի պահանջին:
Համազասպի, Ղորղանովի, Ավակովի նման զորքերը հետ չէր քաշել և թուրքերի առաջ ճանապարհ չէր բացել դեպի Բաքու:
Ավելին՝ գրավել էր Նախիջևանը:
Քիչ է գրավել էր, դեռ հեռագիր էր տվել Շահումյանին՝
«... Հայտնեք կենտրոնական իշխանությանը, Նախիջևանը հայտարարարում եմ սովետական»:
ՈՒ պետք չէ Զորավարի համար կեղծ փաստարկներ
հորինել, ինչպես երեկ անում էր մի գրականագետ:
Անդրանիկը ձեր փսլնքոտ փաստաբանության կարիքը չի ունեցել և չունի:
Գոնե այս աղետից հետո դադարեք կեղծել.....
28 նոյեմբերի 2021 թ.
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ