ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արման Մելիքյան․ Մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևորության հարց է

Արման Մելիքյան․ Մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևորության հարց է
07.07.2020 | 21:51

Մեզանից բացարձակ մեծամասնության համար հիվանդությունը պատուհաս է, դժբախտություն, որից մարդ ձգտում է ամեն գնով օր առաջ ազատվել: Մինչդեռ մարդկանց աննշան փոքրամասնության համար հիվանդությունների առկայությունը կայուն, իսկ ոմանց համար նաև շատ յուղալի եկամուտ ապահովող գործոն են: Այսնքն մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևորության հարց է և սա օբյեկտիվ իրողություն է: Ընդ որում, խոսքս բուժող բժիշկներին չի վերաբերվում:

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ