Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Շատ անհարմար բան ստացվեց

Շատ անհարմար բան ստացվեց
09.10.2012 | 12:50

Որքան էլ պարադոքսալ` Հայաստանում ամենալիբերալ ուժը սոցիալիստական, սոց-ինտերնետի, կներեք` Սոցինտերնի անդամ դաշնակցությունն է: ՈՒզում-չեք ուզում: Բայց` հերթով:
Եվ ուրեմն` այս քառօրյային այընտրանքային ԲՀԿ-ն բռնեց ու «բոյկոտեցավ»: Ստացվեց, որ Եվրասիական միության ուժեղ ջատագով, Պուտինին ուժեղ սերերով սիրող ԲՀԿ-ն էլ չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը», ու որ ՀՀԿ-ն ռուսիստ է ավելի, քան կարելի էր կարծել: Եթե չասենք` ՌԴ դեսպան «գոսպոդին» Կովալենկոյի բարձրաձայնման չափ: Այն է` Ռուսաստանն է «եղել մեր ախոյանը` տես» (օ՜յ, խառնեցինք. էդ Բաբելոնն էր), և ուրեմն` «գոսպոդին» Կովալենկոն, մոդերատորի իր բարձունքից օրերս ասել էր, թե Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը (չի ասում` 1915-ի՞ն, թե՞ երբ): Պառլամենտում էլ տեղի ունեցած քվեարկությունը եկավ հաստատելու դա:
Չնայած դեսպանի մտքի դեմ հայ լրագրողական միտքը շատ ուժեղ ծառս էր եղել: Որոշ տեղեկություններով էլ` Սերժ Սարգսյան-Կովալենկո նախավերջին հանդիպման ժամանակ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր դեսպանին ասել` «նելզա՜»: Բայց դե, ոնց ասում են, ուզում էինք` լավ, ստացվում է` ինչպես միշտ:
Այսպիսով, ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու մասին նախագծի խորհրդարանական քննարկումն ու քվեարկությունը կարելի է համարել հայոց քաղաքական մտքի մեծագույն ֆիասկո:
Փաստորեն, այն պահին, երբ վայրկյան առ վայրկյան սպասվում է Թուրքիայի, իմա` ՆԱՏՕ-ական «ենթակառուցվածքների ռազմական» ներխուժումը Սիրիա (հասկանալի է` դա կլինի Օբամայի վերընտրվելուց ժամեր անց), երբ մեր քթի տակ նման զարգացումը կարող է և ազատել Սաֆարովին հերոս դարձնող էթնոս-երկրի կացնոտ ձեռքերը, մենք շատ արագ ռեժիմով, միակամ վավերացրինք մի պայմանագիր, որը, որպես պետություն, գրեթե բացառում է մեր մանևրերի հնարավորությունը, մեզ` 1915-ի հանգով թողնելով մայր-Ռուսի, ՀԱՊԿ կոչված անհասկանալի հիբրիդի «օրհնված» ոտի հույսին` բոլոր հետևանքներով հանդերձ։
Սա, իհարկե, այլ ու ծանր խոսակցության թեմա է: Դառնանք մեր հարազատ «ճահճին»: Այսպիսով, հայոց պառլամենտում վերը նշված նախագծի քվեարկությունը շատ նուրբ շերտեր բացահայտեց մեր կուսակցական իրականության մասին:
Ի՞նչ արեց մեծամասնությունը: Ինչպես միշտ, ասաց` «Ես էլ դու եմ, ես չկամ»: Այդքան մեծ ֆրակցիայում մեկ «դեմ»` նմուշի համար, որպես եզակի այլընտրանք, որպես տրանսֆորմացիայի, «նանոյի ու մոդեռնիզացիայի», «հավատացածի ու փոխվածի» արտահայտություն, չկա՜ր: Նույն հին` «քյարթուն» էր: ՈՒրիշ ոչինչ:
Կարելի՞ էր գոնե ՀՀԿ «Հարվարդի տղերքին» խնայել, նրանց «կողմ» քվեարկել չտալ: Չէ՛ր կարելի:
Բայց ամենաաբսուրդը սա էլ չէր, այլ կայացած փաստը, որ Արտաշես Մամիկոնիչը չէր մասնակցել այդ քվեարկությանը. ո՜նց է նեղանալու «գոսպոդին» Կովալեկոն` ՌԴ դեսպանը նրանից, որի թանկագին ընկեր ու հաճախ հյուրն է մեր Մամիկոնիչը:
Ընդ որում, սույն պայմանագիրը «ծակել»-բացահայտման էր տարել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին: ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանին ու Գագիկ Ջհանգիրյանին: Արամ Մանուկյանն այդ քվեարկության ժամանակ «դիզերտիր» էր գրվել. քվեարկեր «դե՞մ», որպես հայտնի ու անվախ լիբերալ, երկրի ինքնիշխանության խոշոր ջատագով, Ռուսաստանն այս նախագահական ընտրություններում «ըսկի» տեր չի կանգնի ՀԱԿ-ին (չնայած ասում են` առանց էդ էլ էս անգամ ՀԱԿ-ի զահլեն չունեն). «կո՞ղմ» ոնց քվեարկեր. չէի՞նք ասի` բացահայտվեց:
ՀԱԿ-ից ամենաինտրիգայինը լինելու էր Լևոն Զուրաբյանի քվեարկությունը (ինքն էլ այնպես` ոչինչ. հաճախ է այցելում միստր Կովալենկոյին): Ավաղ, նա Ստրասբուրգում էր:
Ազատ դեմոկրատներն էլ պակաս հետաքրքիր չէին. Ալիկ Արզումանյանը, բնականաբար (ընդ որում, ամենասկզբունքային ելույթն ու մոտեցումը հենց նրանն էր), դեմ էր, իսկ ահա սանկտպետերբուրգներում հյուպատոսված ընկեր Ռուբենը` Հակոբյան, «ա լյա Արամ Մանուկյան» էր. չի քվեարկել:
Հասանք թանկագին և անմոռաց դաշնակցականներին: Նրանք սկսել են այնպե՜ս դուր գալ մեզ, որ քիչ է մնում մոռանանք 1915-ին նրանց և ռուսների համերաշխ գործունեությունը:
Մեր թանկագին «ընկերները», որ մշտական ռուսիստի համարում ունեն (հիշո՞ւմ եք, մի տարի առաջ էլ դագաղը վերցրել, տարել-դրել էին ռուսական դեսպանատան «դռանը»), աչքներիս նոր իմիջ են ձևավորում, տրանսֆորմացիա են ապրում, հավատում ու` ո՜նց են փոխվում. որ այդ ալքիմիան ուղղակի սիրտ է շարժում:
ՈՒ հիմա` էս մեր ՀոՀիԴա-ն այդ քվեարկության ժամանակ ունեցել է մեկ քաջ «դեմ»` Արծվի՜կ Մինասյան, երկու հարգելի բացակա, իսկ Վահան Հովհաննիսյանն ու Աղվան Վարդանյանը ձեռնպահ են քվեարկել: Բա՞:
Մյուս կողմից էլ, ստացվում է, որ մենք ու մեր «ինքնությունն» էլի մնում ենք դաշնակների հույսին: Ինչպես նախորդ դարասկզբին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ