...թե ՀՀԿ-ի «հին գվարդիայի ներկայացուցիչները»` կուսակցության ակունքներում կանգնած նախկին խորհրդային այլախոհները, խիստ դժգոհ են երիտասարդ կուսակիցների, իրենց բնորոշմամբ` «կոմսոմոլների» կտրուկ ակտիվացումից։ Հատկապես այն բանից հետո, երբ վերջիններս ղեկավար դիրքեր զբաղեցրին իշխանության մեջ։ Այդ դժգոհությունը «հին գվարդիականները» հասցրել են խորհրդարանի ղեկավարությանը, սակայն նրանց ասվել է, թե դա նախագահի և նրա աշխատակազմի ընտրությունն է։ Դրանից հետո գվարդիայի դժգոհությունը կրկին մարել է` մինչև ավելի լավ ժամանակներ։