Թեև անդադար թմբկահարվում է միջին աշխատավարձի «ռեկորդային աճը», սակայն ոչ ոք չի խոսում չդադարող թանկացումների մասին, երբ քաղաքացու համար ապրելն է արդեն իսկ դարձել հերոսություն: Սպառողական զամբյուղի գները իրականության մեջ վաղուց հատել են Վիճակագրական կոմիտեի կողմից թղթերի վրա նկարվող արժեքը, իսկ իրական միջին աշխատավարձի բարձրացումը որևէ բարելավման չի բերում, որովհետև, եթե միջին աշխատավարձը աճում է x տոկոսով, ապա գներն ու ծառայությունները, պետության ոչ արդյունավետ կառավարման արդյունքում, թանկանում են 2-3 x-ով ` հանգեցնելով առանց այն էլ բևեռացված հասարակության միջև նոր անջրպետի առաջացման ու առկա խնդիրների խորացման:
Քաղաքացին ամուր կպած է իր երկրին ու պետությանը, եթե այնտեղ արժանապատիվ կյանք է ապրում, ոչ թե զուտ գոյություն քարշ տալիս:
Վահե Գրիգորյան