Աղբը թափված է հենց մաքրապահպան հորդորով վահանակի տակ:
Հայրենակիցներիցս շատերը նեղվում են, երբ օտարները մաքրում են մեր բնությունն ու տեսանյութով ցուցադրում վիճակը: Բայց ինչո՞ւ են նեղվում, անգամ եթե այդ բանը ռուսներն են անում: Միայն շնորհակալ պիտի լինենք ու, կարմիր կտրած, գետինը մտնենք ամոթից: Եթե մինչև հիմա չենք հասկացել, որ բնությունն ապականել չի կարելի, եթե չենք հասկանում, որ զոհերի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրը չէ՛ թե աղտոտել, այլ սրբորեն պահպանել է պետք, որովհետև այս վայրագությամբ` ցեղասպանվածների հիշատակը պղծելով, երկրորդում ենք ցեղասպանությունը մեր իսկ ձեռքով, ուրեմն տարրական դաստիարակության մեծ պակաս ունենք համազգային մակարդակով, ուրեմն արժանի ենք այն անօրինակ արհավիրքին, որին հիմա ենք ենթարկվում ազգովին...
Դավիթ Գյուլզադյան