«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,- Forrights-ի հետ զրույցում ասել է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։
Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։
Թամարա Գասպարյանը վրդովված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։
Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ վշտակիր մոր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։
Բանակը հենց այսպես է սպանվում՝ իրենից օտարելով քաղաքացուն, ԶՈՒ-ն դարձնելով քրեական ենթամշակույթի պատանդ, իսկ ռազմական ոստիկանությունը՝ «լավերի» պաշտպանության տանիք:
Ո՞վ է ՌՈ պետը, ինչու՞ դեռ մինչ այս պահը նրա ուսադիրները չեն պոկվել:
Հայաստանի ՊՆ-ում, ԶՈՒ-երում քաղաքական նպատակահարմարությունը տեղ չպետք է ունենա, հատկապես՝ կադրային քաղաքականության մեջ:
ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, Անդրանիկ Քոչարյանի «տանիքի» տակ ծվարած մի միջակություն:
Նա դարձել է ոչ թե բանակային կարգապահության, այլ «բեսպրեդելի» խորհրդանիշը, դրա «տանիքը», որովհետև ինքն էլ «ապահով տանիքի» տակ է:
Զզվելի է այս ամենը...
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ