Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հարիսի վրա բավականին մեծ է ամբողջ լիբերալ աշխարհի ազդեցությունը

Հարիսի վրա բավականին մեծ է ամբողջ լիբերալ աշխարհի ազդեցությունը
22.07.2024 | 12:36

ԱՄՆ-ը վատ գիտեմ ու էն, ինչի մասին գրում եմ, գուցե վիճահարույց լինի:

Հիմա, երբ Բայդենը հրաժարվեց ընտրապայքարից, ԱՄՆ-ի ու աշխարհի (քանի որ Ամերիկան ամբողջ աշխարհի ճակատագիրը որոշող բևեռներից մեկն է, եթե ոչ՝ դեռևս միակը) համար լրջագույն պրոցեսներ են սկսվելու:

Բայդենը, ինչքան էլ առողջական խնդիրներ ունենար, խարիզմատիկ քաղաքական գործիչ էր ու նախագահ: Նրա կառավարման օրոք Ամերիկան ղեկավարվում էր ներսից, իսկ աշխարհին թելադրում էր Ամերիկայի ներսի կամքը:

Չի բացառվում, որ Քամալա Հարիսը դառնա դեմոկրատների թեկնածուն՝ նոյեմբերի նախագահական ընտրություններում, իսկ նրա վրա բավական մեծ է ամբողջ լիբերալ աշխարհի ազդեցությունը: Նա չի կարողանալու (ըստ իս) Ամերիկան կառավարել՝ առանց հաշվի նստելու համաշխարհային լիբերալիզմի կենտրոնների ու անհատ դերակատարների հետ: Գոնե Ամերիկայի համար դա հաճելի չի լինելու, էժան չի նստելու: Բայդենը կարողացավ Եվրոպային ու Ամերիկայի մյուս արբանյակներին տևական ժամանակ տանել իր՝ Ամերիկայի, ուզած ճանապարհով: Արդյունքում շատ երկրներ, հատկապես մայրցամաքային Եվրոպան, դրանից շատ տուժեցին, բայց Ամերիկան կարողացավ մեծ օգուտներ (տնտեսական ու քաղաքական) ստանալ: Հարիսը Ամերիկայի ներսում այնքան վստահություն չի վայելում, որ Բայդենի պես կոշտ քաղաքականություն վարի, իսկ եթե ցանկանում է ինչ-որ հարցերում հաջողություն ունենալ, ստիպված է լինելու զիջումներ անել այնտեղ, որտեղ Բայդենը կոմպրոմիսներ չէր ընդունում:

Իմ կարծիքով՝ Եվրոպան սկսելու է Քամալային մատների վրա խաղացնել:

Բայդենը գուցե ինքն իրեն ու դեմոկրատներին փրկեց ընտրություններում պարտությունից, բայց Ամերիկային դա դժվար թե օգնի, եթե Քամալան հանկարծ հաղթի նոյեմբերի ընտրություններում:

Իսկ եթե «Դանեմարկում» ամեն ինչ հանգիստ չլինի, աշխարհը կրակն է ընկնելու դրա ձեռքը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 9114

Մեկնաբանություններ