Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 18
Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն, նշանակում է հավատքի պակաս ունենալ Իմ հանդեպ: Այդպես չպետք է լինի: Այդ բոլոր դժվարությունները ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք:
Դուք ձեզ տեսեք այնպես, ինչպես ձեր շուրջը եղածներն են տեսնում, ոչ թե ինչպես դուք եք ուզում: Աստծո առջև չափազանց խոնարհ ընթացք ունեցեք: Ես ձեզ կբարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը: Սակայն, մինչև բարձրանալը, դուք պետք է մաքրված ու լուսավորված լինեք: