Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հարստանալու մերկապարանոց շահը տուպիկային է մարդկության համար

Հարստանալու մերկապարանոց շահը տուպիկային է մարդկության համար
09.07.2024 | 15:15

Յուրաքանչյուր անձ, մարդկային խումբ, ժողովուրդ ու պետություն ունի արժեքային համակարգ, ունակություններ, շահեր ու նպատակներ, որոնք կարող են իրարից տարբերվել։

Դրանց մեջ միայն արժեքային համակարգերն ու ստրատեգիական նպատակներն են, որոնք համեմատաբար հաստատուն ու ինվարիանտ են կամ համարյա ինվարիանտ են ժամանակի նկատմամբ, իսկ մնացածները, դրանց մեջ՝ ունակությունները, շահերը և տակտիկական նպատակները փոփոխական են ու, ըստ այդմ էլ՝ կառավարելի։

Ըստ որում, ընթացիկ կյանքում բացարձակապես անիմաստ է տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի ինվարիանտներին լավ ու վատ գնահատականներ տալն ու դրա հիման վրա ինքնախարազանումով կամ ինքնագովությամբ զբաղվելը ու, մեկ էլ, ուրիշներին գովելն ու փնովելը։

Շատ ավելի ռացիոնալ է ընդունել մարդկանց լավ ու վատ հատկությունները որպես տրված ու համարյա անկառավարելի բաներ ու մտածել, թե որոնք են դրանց պոտենցիալ հնարավորությունները տվյալ պայմաններում՝ մարդկանց համար լավագույն կյանք կառուցելու իմաստով։

Իսկ մարդկության կյանքի կառուցման հնարավոր մեթոդները սկզբունքորեն բաժանվում են երկու խմբի՝

1․ Կենդանական աշխարհից եկող ուժային մեթոդներով կառուցվող կյանք, որը ղեկավարվում է գիշատչային տիպի զրո գումարով անզիջում խաղի օրենքներով (zero sum game, игра с нулевой суммой):

2․ Կոմունիզմի նման մինչև վերջ չհստակված սկզբունքներով ու մեթոդներով կառուցվող իդեալականացված կյանք, որն, ինչպես ցույց տվեց պրակտիկան, դժվար իրականացնելի է։

Հարստանալու ու մերկապարանոց շահը բազմապատկելու տենչով կառավարվող ուժային մոտեցումը տարբեր իմաստներով ակնհայտորեն տուպիկային է մարդկության համար, քանի որ շահի տենչը խժռում է ամեն ինչ՝ տարատեսակ ռեսուրսները, միջավայրը, մարդկանց և այլն։

Իսկ ինչ վերաբերում է կոմունիզմի և դրա ածանցյալ կոմունիստական տեսակի սոցիալիզմի նման ծայրահեղ մոտեցումներին, որոնք տեսության մեջ մերժում էին մասնավոր սեփականությունը, ապա առաջին հայացքից դրանց ոչ կենսունակությունը թվացյալ էր, և նման գաղափարներն ու դրանց պրակտիկ իրականացումները ահռելի ազդեցություն ունեցան մարդկության պատմության վրա։

Բոլոր դեպքերում, պարզ է, որ մարդկության կյանքի շարունակականության և հարատևման պահանջը, մի կողմից, ստիպում է գոնե մասամբ հրաժարվել կյանքի կառուցման ուժային մեթոդներից և, մյուս կողմից էլ, ստիպում է հրաժարվել կոմունիզմի տեսակի, իբր թե համընդհանուր արդարության պահանջի վրա կառուցված իդեալականացված կյանքի կառուցման մեթոդներից։

Եթե այս երկու մոտեցումներին նայում ենք մարդկանց կյանքի կառուցման արդարության տեսանկյունից, ապա պարզ է, որ ուժային մոտեցումը ունի անարդարության մեծ բաժին, իսկ կոմունիստականը՝ արդարության անիրականանալի մեծ բաժին, բայց որը, որպես կյանքի կառուցման սկզբունք, այսպես, թե այնպես, ցույց է տվել իր կենսունակությունը։

Ասվածի ֆոնի վրա պարզ է, որ մարդկության համար արդարության իմաստով համեմատաբար ավելի ռացիոնալ կենսակերպը պետք է գտնվի ուժային ու կոմունիստական մոտեցումների արանքում ինչ-որ տեղ։

Այս իմաստով, Չինաստանի կողմից առաջ քաշված նոր աշխարհակարգի մոդելը պետք է ընդունել որպես նման կոմպրոմիսային լուծում, որը, իդեալականացված և կոմունիստական գաղափարին շատ մոտ լինելով հանդերձ, նրանից սկզբունքորեն տարբերվում է մասնավոր սեփականությունը որպես հիմնարար դրույթ ընդունելով։

Բայց չպետք է մոռանալ նաև, որ այս ամենի սկիզբը խորհրդային տեսակի սոցիալիզմն էր իր շատ լավ ու շատ վատ գծերով, որոնց օբյեկտիվ գնահատականը պատմությունը դեռ չի տվել, դրա համար դեռ շատ շուտ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4774

Մեկնաբանություններ