Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Եկավ նոր ծիլ տվող կյանքով մահվանը հաղթելու ժամանակը

Եկավ նոր ծիլ տվող կյանքով մահվանը հաղթելու ժամանակը
03.04.2024 | 13:08

ՈՒրեմն՝ կանգնել եմ կողքը, սեր եմ բացատրում, հիացած նայում եմ, հայացքով շոյում, գուրգուրում։ Ինչ ասես՝ ասացի, սիրտս քուլա-քուլա հանեցի, լցրեցի ոտքերի տակ։ Կանգնած է անշարժ, իբր՝ չի լսում, իբր՝ ես քո իմացած ծառերից չեմ։ Ճյուղերի վրա ծաղիկները հուզմունքից դողում են, ձև է անում՝ իբր՝ քամին է։ Ի՜նչ քամի, քամի չկա։ Ախր, գիտեմ, որ լսում է, գիտեմ, որ հաճույքից նվաղել է, գիտեմ, որ եթե հիմա գնամ, ափսոսանքով նայելու է հետևիցս, բայց ցույց չի տալիս՝ ինքն իմ իմացած ծառերից չի։ Զուգվել-զարդարվել, նուրբ, եթերային ծաղիկներով պճնված բարալիկ ճյուղերը տարածել ու հմայում է, հիպնոսացնում է։ Ծաղիկների թերթիկներից գարնան անորսալի բույրը տարածվում է շուրջդ, հարբում ես, գլուխդ պտտվում է, ասես թանկարժեք օծանելիքով օծված չքնաղ օրիորդ լինի՝ թիթի՜զ-թիթիզ, առերևույթ՝ անտարբեր, լսում է քեզ ու ձեն չի հանում։

Եկավ ծաղիկների ժամանակը՝ նուրբ, անպաշտպան բողբոջներով աշխարհի ամենահզոր ուժերին գետին տապալելու ժամանակը, եկավ նոր ծիլ տվող կյանքով մահվանը հաղթելու ժամանակը։ Եկավ տարվա իմ եղանակը՝ էն հինգերորդը կամ վեցերորդը կամ տասներորդը՝ էն, որ համար չունի, որ թիվ չի ճանաչում, մենակ սեր է ճանաչում․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5486

Մեկնաբանություններ