ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բա դուք կարող ե՞ք ինձ ջնջել իմ քաղաքի երեսից

Բա դուք կարող ե՞ք ինձ ջնջել իմ քաղաքի երեսից
11.02.2024 | 13:42

Ես մնացել եմ Երևանի փողոցներում թափառող Շիրազի, Ֆրունզիկի, Փարաջանովի հայացքների մեջ:

Իմ մատնահետքերը կգտնեք Օպերայի ծառերի բներին՝ քառասուն օղակ խորության վրա:

Իմ չսովորած դասերը դեռ թաքնված են Չարենցի դպրոցի պատերի ճեղքերում:

Իմ անհավասար շնչառությունը դեռ թափառում է Ծիծեռնակաբերդում:

Իմ ոտնահետքերը թաղված են Աբովյանի, Թումանյանի, Տերյանի, Կոմիտասի ասֆալտի շերտերի տակ:

Իսկ Փակ շուկայի հետևը դեռ բաբախում է իմ առաջին մանկապարտեզային սերը։

Ամբողջ քաղաքն իմ հետքերի մեջ է։ Ինձ համար Երևանում հեռավորությունը ոչ թե մետրերով կամ կիլոմետրերով է չափվում, այլ հիշողություններով։ Բա դուք ինձ ո՞նց կջնջեք։

Դուք կարող եք քանդել շենքերը, կտրել ծառերը, ապականել հուշարձանները, բայց իմ հետքերը չեք ջնջի իմ քաղաքից։

Իսկ քանի դեռ իմ հետքերը կան իմ քաղաքում, սա ձեր քաղաքը չի դառնա, ինչքան էլ շքեղ պալատներ կառուցեք ու պատսպարվեք պարիսպների հետևում։

Դուք կարող եք քաղաք դուրս գալ միայն զրահապատ մեքենաների մեջ ու թիկնապահների հետևում թաքնված՝ գողի նման։ Իսկ ես, թեկուզ, օտարացած փողոցներում, անգամ ծխահոտ օդի մեջ կգտնեմ իմ քաղաքի ջերմությունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5957

Մեկնաբանություններ