Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իրականությունը նույնքան վարդագույն չէ, որքան վարչապետն է ներկայացնում

Իրականությունը նույնքան վարդագույն չէ, որքան վարչապետն է ներկայացնում
08.08.2008 | 00:00

«ՄԱՆՐ ՁԿՆԵՐԸ ՄԵԾ ՁԿՆԵՐԻՑ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ»…
«Բա՜ց», «թափանցի՜կ», «արդարացի՜», «փոխադարձ հարգանքի վրա հիմնվա՜ծ». սրանք ընդամենը «պատառիկներ են» ԶԼՄ-ների հետ կառավարության աշխատանքի նոր կերպը «բացահայտած» մեր վարչապետի մտքերից…
Իրականությունը, սակայն, նույնքան «վարդագույն չէ», որքան վարչապետն է ներկայացնում: Համենայն դեպս, գոնե ՀՀ հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պատերի ներքո, որովհետև այս կառույցի մամլո խոսնակը, պարզվում է, ոչ միայն «բեխաբար է» վարչապետի կողմից հաստատված նոր աշխատակարգից ու սեփական աշխատաոճի հիման վրա ինքն է ճշտում, ավելի ստույգ` գրաքննում նախ լրագրողի կողմից հնչեցված հարցերի «կոռեկտության մակարդակը», այլև, տեղը տեղին «քընընելուց հետո», էլի ինքն է որոշում` «համագործակցելո՞ւ են, արդյոք, թեստը չանցած լրագրողի հետ, թե՞ ոչ»…
Թաքնված շանտաժ նկատեցիք, չէ՞: Մենք էլ: Եվ երբ դրա մասին շատ ուղիղ և առանց այլևայլությունների ասացինք օրիորդին, մարդը որոշեց, որ այսուհետ ինքը համ էլ որոշում է, թե հատկապես ո՞ր լրագրողին պիտի հրավիրի ասուլիսներին, որին` ոչ: Ի միջի այլոց, ինքը համ էլ «բթին է նայում» ու էնտեղ, փաստորեն, «ցույց է տալիս», թե, օրինակ, հարկայինի տեղակալի` 2 օր առաջ տեղի ունեցած ասուլիսը «ում կարող է հետաքրքրել, ում` ոչ», «ում համար այն ժամանակավրեպ կլինի, ում համար` օպերատիվ» և այլն: Կարճ ասած՝ էս մարդուն, փաստորեն, թվում է, որ մենք էստեղ իր համար «դիկտաֆոն միացնող-անջատող ենք աշխատում», և եթե օրաթերթ չենք ու չենք կարող հենց էդ երեկո միացնել դիկտաֆոնն ու «պատասխանատու լրագրողի դիրքերից» գրել` «երեկ պարոն Օսիկյանը նշեց, որ» …ուրեմն, նաև ասուլիսին չենք կարող ներկա լինել:
Դե, չէ, էն գլխից էլ պարզ էր, որ հենց միայն սեփական տեսակետ ունենալու համարձակության համար մենք արդեն իսկ «սև ցուցակում էինք հայտնվել»: Բայց որ ուղիղ 10 րոպե մարդուն չկարողանաս «համոզել», որ քո փոխարեն ինքը չորոշի, թե քեզ ինչը կարող է հետաքրքրել, ինչը` ոչ (մանավանդ որ նման մի խոսակցություն էլ ընդամենը օր առաջ էր տեղի ունեցել, ասել էր` մենք չէինք ՀՊԾ պետի տեղակալ Չիլինգարյանի ասուլիսի կազմակերպիչը, այլ ՌԻԱ-Նովոստին էր…), և երբ դեռ մի բան էլ ինքը հեռախոսը շպրտի ու չպատասխանի զանգերին, սա արդեն վերջն է…
Բայց ինչո՞ւ ենք զարմանում. Այգեկցին, է՜, երբ է գրել, որ փոքր ձկները մեծ ձկներից են սովորում... Եթե Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը «անձամբ է նպատակահարմար համարում» նախագահականի դռները փակ պահել հանրապետության ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերի լրագրողների առաջ, սրանք էլ էսպես կաշխատեն, էլի` «դեմքիդ հեռախոս շպրտելով»:
Լավ, հասկացանք, որ հարուստ հիմնարկ եք` ամեն օր մի հեռախոս կառնեք, բայց հետո՞…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9907

Մեկնաբանություններ