Ի դեպ, ուշագրավ է, որ Շուշիում ունեցած իր ելույթում Ալիևը գրեթե բաց տեքստով աջակցել է Թրափին՝ համերաշխվելով նրա այն կարծիքի հետ, թե New York Times-ն ու Washington Post-ը ֆեյք ԶԼՄ-ներ են:
Հայաստանում իշխանություն լինելը վայելք չէ, այլ տառապանք ու պատասխանատվություն։
Մինչ օրս եղել է բացառապես վայելք, ազդեցության բաժանում, սեփականության վերաբաժանում և անձնական, խմբային բարեկեցության ապահովում...
Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր» են իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում...
1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը...