ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որ գործից չհանեն

Որ գործից չհանեն
21.07.2024 | 21:24

Լույսը հազիվ էր բացվել, երբ Վաղոն շնչակտուր ներս ընկավ․

- Հարևան, նոր մի այլ կարգի երազ տեսա, ու ամենակարևոր բանը պարզեցի, էն, որ դու․․․

- Հլը հանդարտվի, Վաղո, ու հերթով պատմի։

- ՈՒրեմն իմ համար մի չհանձնված գյուղով գնում էի, մեկ էլ ինքը հեծանիվի վրա, կնիկն էլ վերևից ցախավելը հեծած՝ գիտե՞ս ով դուրս էկավ դեմս։

- Ո՞վ։

- Գերագույն գլխավորը։

- Լավ էլի, Վաղո։ Էլի ինձ ջրի տեղ ե՞ս դրել։

- Բայց խի՞ ջրի։

- Որովհետև էդ կարգի այլանդակ երազները ջրին են պատմում, իսկ դու միանգամից վազել ես մոտս։

- Բայց ախր շատ կարևոր բան իմացա, չես ուզու՞մ պատմեմ։

- Լավ, հլը ասա։

- ՈՒրեմն ճամփեն կտրեցի ու ասացի. «Արա՛, էդ մինչև ե՞րբ պիտի հողերը հանձնես ու ամեն սրբություն ապականես։ Չես կարու՞մ մի անգամ էլ մի հայրենասիրական բան ասես, ախր մենք էլ ենք ժողովուրդ, մենք էլ ենք ուզում վրացու, ռուսի, թուրքի նման մեզ մարդ զգանք, ոչ թե նախիր»․․․

- Էդպես էլ ասի՞ր, Վաղո։

- Հազիվ էի բռնել, բա չհարցնեի՞։

- Բա ի՞նչ ասաց։

- Ասաց՝ չեմ կարա, հենց մի հայրենասիրական բան ասեմ՝ գործից կհանեն։

- Այ քեզ բան, բայց դրան ո՞վ պիտի գործից հանի։

- Ես էլ էդ հարցրի, ասի՝ քեզ ո՞վ կարա գործից հանի։

- Ի՞նչ ասաց։

- Ասաց՝ դու էս աշխարհից չե՞ս, Վաղո, չես տեսնու՞մ՝ հենց մեկը մի հայրենասիրական բան ա ասում՝ էս ղախպեքը վռազ գործից հանում են։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ