Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության

Մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության
27.05.2024 | 19:55

Ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարությունը հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության գոյատևման առանցքային արժեք։

Սակայն գործնականում մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության, որտեղ ռեժիմի հիմնական հենասյուները սև և կարմիր բերետավորներն են և ապատեղեկատվության տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցվածքը։

Այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ոստիկանության վճռականությունը կարծես թուլանում է, իսկ նրանց գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը, ակնհայտորեն, վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին:

Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում։

Խաղաղ ցուցարարների ռեսուրսներն աճում են և սկսում են համեմատվել ոստիկանության ռեսուրսների հետ։

Ցուցարարները ցուցադրում են վճռականություն, հաստատակամություն և մասամբ նաև կրեատիվություն, ինչը խաթարում է ուժայինների դիրքերը։

Եթե խաղաղ անհնազանդության ակցիաների թափը հաջողվի ոչ միայն պահպանել, այլև ավելացնել՝ օգտագործելով կազմակերպչական ժամանակակից տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ապա ոստիկանությունը չի դիմանա այդ ճնշմանը և ստիպված կլինի ընդունել իր կապիտուլյացիան, ինչով և կազդարարվի ապազգային իշխանության ավարտն ու դրան հեռացնելու քաղաքական գործընթացների մեկնարկը։

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ