Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Միքայել Մինասյան. Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է

Միքայել Մինասյան. Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է
12.12.2020 | 15:08

Ես այսօր ձեզ տալու եմ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վաճառեցին մեր հայրենիքը, թե ինչպես դավաճանեցին մի ամբողջ ժողովրդի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ 2» տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը:


«Ես միտումնավոր չեմ պատմել և չեմ արել ոչ մի բացահայտում, բայց ձեզ այսօր կտամ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, որովհետև ամենատարածված հարցը, որը կա, թե այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր Սերժ Սարգսյանը, արվե՞լ է նաև Նիկոլ Փաշինյանին: Ես բառացիորեն հազարավոր հարցեր եմ ստացել և վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը:


2018-ի հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, 5 աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձից, պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ ԱԼիևի անձը, Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ է փոխանցել: Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր. «Մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձևով չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ դոլար՝ Արցախի յոթ շրջանի համար՚: Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին: Այդ առաջարկը եղել է գաղտնի, և դրա մասին գիտեն Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ու մենք բոլորս: Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,-ասաց Միքայել Մինասյանը:


Նրա խոսքով՝ հանկարծակի է իմացել այդ նամակի մասին, այդ նամակի մասին գիտեն արդեն ՀՀ-ում գործող բարձրաստիճան սպաները: Մինասյանը հայտնեց, որ տեղյակ է փոքր ժողովի մասին, որտեղ նամակը ստացած անձը նաև պատմել է սպաներին, որ եղել է պետական դավաճանություն: «Դուք ինձ կհարցնեք՝ ինչ պատասխանեց Նիկոլն այդ հարցին, համաձայնե՞լ է 5 մլրդ դոլարով վաճառել մեր հայրենիքը, ասեմ, որ ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով, հիմա արդեն վերաիմաստավորելով անցած 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և դավաճանել են Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են»,-ասաց Մինասյանը:


Նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հաստատել կամ հերքել իր պատմածը, ասի, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում, ասի՝ չի եղել նման նամակ.«Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ , որոնք փոխանցել են, և կան մարդիկ, որոնք նաև գիտեն նամակի պարունակությունը՚:

Դիտվել է՝ 3637

Մեկնաբանություններ