ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Պետք չէ պալատական դողէրոցքի մեջ հայտնվել որևէ անձի գալուց

Արա ԱԼՈՅԱՆ. Պետք չէ պալատական դողէրոցքի մեջ հայտնվել որևէ անձի գալուց
06.06.2016 | 20:54

Ներղարաբաղյան կրքեր եմ նկատում: Լավ չէ: Ես կասեի՝ վատ է, եթե շարունակվի այս կերպ, այս միտումներով...Փոխադարձ վիրավորանքներ, կսմիթներ, վիրտուալ վալդիսպեշյան ծեքծեքումներ, ոտուձեռային մանևրումներ, չարության ահագնացող չափաբաժնով...

Այս ամենը, հավատացե՛ք, ավելի վատ է, քան այլ հարթության վրա՝ այլ անձերի դեպքում, ավելի մտահոգիչ, քան, դիցուք, հայաստանցի-ղարաբաղցի չարչրկված մտայնությունը:


Պետք չէ պալատական դողէրոցքի մեջ հայտնվել որևէ անձի գալուց կամ գնալուց, ոչ էլ հարկավոր է մեսիայի բացառիկ ու վերազգային շնորհներ ու մոգականությամբ օժտել որևէ մեկի: Շարունակվող պատերազմի պայմաններում և հակառակորդի ագրեսիայի թիրախ դարձած Արցախում խաղարկվող յուրաքանչյուր սցենար հղի է անդառնալի հետևանքներով: Բերձորի պատմությունը չենք մոռացել՝ անկախ անձերից, հակասության կողմերից:


Պետք է նստել ընդհանուր սեղանի շուրջը, գույքագրել բոլոր խնդիրներն ու ռիսկերը, հաշվել ռեսուրսները, այդ թվում և գլխավորապես՝ մարդկային և առաջ շարժվել, միասնաբար ու գործընկերային մեծ պատասխանտվությամբ: Առանց հերոս խաղալու կամ հերոսի հաշվին ինքնադրսևորվելու:

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ