ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աննա՛, ինքնագովազդվում ես հիվանդ երեխաների հաշվի՞ն

Աննա՛, ինքնագովազդվում ես հիվանդ երեխաների հաշվի՞ն
27.06.2024 | 21:25

Երեկվանից Աննա-Էրատոն անցել է ինքնագովազդվելու և ամուսնուն գովերգելու ամենանողկալի ձևաչափին՝ ծով է տանում երկու հաշմանդամ երեխաների ու իր սոցցանցերի էջերում մանրակրկիտ այդ ամենը ներկայացնում է:

Աննա՛-Էրատո, շատ տգեղ է այն ինչ անում ես:

Շա՜տ:

Այդ ամենը կարող էիր անել առանց ավելորդ աղմուկ-աղաղակի, որն իրոք գովելի կլիներ: Բայց դու նախընտրեցիր այս ցածրակարգ շոուն:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Մի՛ տարածեք այդ երեխաների լուսանկարները և տեսանյութեր:

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ