ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞նց ենք իմանալու` զիջու՞մ է, թե՞ չի զիջում, եթե գործընթացը թափանցիկ չի իրականացվում

Ո՞նց ենք իմանալու` զիջու՞մ է, թե՞ չի զիջում, եթե գործընթացը թափանցիկ չի իրականացվում
24.06.2024 | 16:30

Սահմանազատում և սահմանագծում իրականացնելը պահանջում է ամիսների, եթե ոչ՝ տարիների մասնագիտական քրտնաջան աշխատանք։ Էդ ո՞նց է ստացվում, երբ ասում են՝ հնարավոր է մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը նոր խոչընդոտներ չհարուցի։ Էդ ովքե՞ր և ի՞նչ տրամաբանությամբ են իրականացնում սահմանազատումն ու սահմանագծումը, եթե մեր երկրում Քարտեզագրության ինստիտուտը 2019 թ. կանխամտածված կերպով լուծարվել է։ Հիմա էլ նոր պոպուլիստական հնարք է կիրառում` թիթեղի կտորի հետ քանոն է պահում գրպանում և ասում է, թե Հայաստանի 29, 743 քկմ տարածքից մեկ սանտիմետր չեն զիջելու։ Էդ ո՞նց ենք իմանալու` զիջու՞մ է, թե՞ չի զիջում, եթե գործընթացը թափանցիկ ու մասնագիտորեն չի իրականացվում։ Շարքային քաղաքացին սեփական տնամերձի ճշգրիտ չափի որոշման հարցում է դժվարություն ունենում, նա ո՞նց է իմանալու՝ ՀՀ տարածքը 29, 743 է՞, թե՞, ասենք` 27, 493։ Վերջապես, եթե Ռուսաստանը պնդում է, որ ճշգրիտ վարչատեղագրական քարտեզները առկա են միայն իր գենշտաբում, ու ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը որևէ կերպ չեն արձագանքում, չեն դիմում դրանք տրամադրելու և սահմանագծման գործընթացում օգտագործելու խնդրանքով, արդյո՞ք, գոնե հարց չի առաջանում, թե ինչու։ Հարց չի՞ առաջանում, թե որքան է եղել, օրինակ, 1936 թ.` Անդրֆեդերացիայի լուծարման ու ՀԽՍՀ ձևավորման պահին ՀԽՍՀ տարածքը և հետագայում ի՞նչ իրավական ակտերի արդյունքում է փոփոխվել, եթե իրականում փոփոխվել է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ