Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

…Որովհետև չես կարողանում փրկել հողը

…Որովհետև չես կարողանում փրկել հողը
15.08.2024 | 11:57

Կորսված պատմական հայրենիքից վերադառնում ես կորցնելու շեմին կանգնած հայրենիք ու ամոթից չես էլ ուզում մեռնել, որովհետև մեռնելու արժան էլ չես...

Լուռ եմ։ Սիրտս ընդառաջ է գնում ինքն իրեն, ու մի ծանր քար, որ թվում է պետք է ցած ընկներ, առերեսվելով իրականությանը, դառնում է մի մեծ քար ու մնում սրտիցդ կախ ընկած, որովհետև չես կարողանում փրկել հողը, որի համար հողը բերանը բացել ու հետը տանում է եղածը։ Սպասումներն էլ են շղթայված, որովհետև ոչ խիղճ կա, ոչ ամոթ, Աստված էլ` կա, բայց Աստծոն մոտ չենք գնում։ Միայն ու միայն մեր պետքի համար, ու սխալների պոչը բռնած, հաստատակամ` առաջ։

Արթուր Հայրապետյան

Դիտվել է՝ 6710

Մեկնաբանություններ