«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իմ չափանիշը

Իմ չափանիշը
20.07.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

ՀուլիսԻ 20

Կատարեք Իմ հրամանները, իսկ արդյունքը Ինձ թողեք:

Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար` առանց առարկությունների ու հարցեր տալու: Քանի որ, եթե գործողությունը կատարեք ըստ տված կանոնի, պատասխանը անսխալ կլինի: Իմացեք նաև, որ Իմ կողմից տված հրամանները, արդեն իսկ իրագործված են Իմ միջոցով հոգևոր աշխարհի մեջ` իրականացնելու համար ձեր նյութաշխարհի պայմաններում պահանջված արդյունքը: ՈՒստի ճշտորեն հետևեք Իմ կանոններին:

Աստվածային Առաջնորդության կատարելիությունը կայանում է Իմ կանոններին հավատարիմ կերպով հետևելու մեջ: ՈՒրիշ կանոնների հետևելը կարող է աղետի հանգեցնել: Եթե անգամ այն տրված է իմաստուն մարդու կողմից:

Քո անձնական կյանքն ու նկարագիրը, ինչպես նաև քո փորձառությունն ու կարողությունները որոշ չափով պակաս կլինեն, սակայն երբ հետևես Ինձ ու կատարես Իմ թելադրանքները, գործադրած կլինես հրահանգներ և հանձնարարություններ, որոնք տրված են քո ճանաչումին և հիմնված` իրենց ստույգ արդյունքի վրա:

Ամեն մի անհատի սահմանված է այսպես քայլել ինձ հետ. այսինքն` գործել Աստվածային իրավասության նորքո` լցված ու զորացած Աստվածային ուժով.

Ես քեզ սովորեցրել եմ սիրել պարզությունը: Աշխարհն ինչ կուզի, թող մտածի. երկրավոր նպատակներն ու խարդավանքները քեզ համար չեն: Ախ Իմ որդիներ, անչափ անհրաժեշտ է, որ դուք Ինձնից սովորեք Իմ մասին: Պարզությունը հանգիստ է բերում. աննման հանգիստ ու զորություն: Այս բանն աշխարհին գուցե անմտություն թվա, բայց այն Ինձ համար Աստվածայինը ճաշակելու նախանշանն է: Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշներով:

Դուք շարժվեք միայն Իմ չափանիշներով:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ