Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից
17.07.2013 | 00:51

ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում կալանավորված Հրաչյա Հարությունյանին այսպես դատարան բերելն ու այսպես կալանավորելը ռուսական մտածողության ցցուն դրսևորում է «ատելի կովկասցու» հանդեպ:
Իսկապես զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ: Այդ մենք ենք միամտաբար միշտ կարծել, որ մենք բարեկամներ ենք:
Գիտեք, այսպես ստորացնում են ստրուկին, ոխերիմ թշնամուն, որ նենգաբար թիկունքից հարվածել է զինակցիդ, եղբորդ, որդուդ, այսպես վարվում են զավթիչները՝ բացահայտ նսեմացնելով մարդու արժանապատվությունը՝ թքելով նրա ազգության վրա:
Իսկ մենք էլի կհանդուրժենք, կհամակերպվենք, ավելին, հարկ եղած դեպքում կանիծենք, կհայհոյենք Հրաչյային՝ «մեծ եղբոր» պետությունում այդպես «անաստվածային» արարքի համար:
Հրաչյայի հայացքը սպանիչ է, չեմ չափազանցնում. այն մեր հավաքական հոգեվիճակի արտացոլանքն է՝ անմոռանալի:
Այդուհանդերձ, մի բան չասել չեմ կարող: Երբ մեր օդանավը կործանվեց Սև ծովում, որին զոհ գնացին 150-ից ավելի ՀՀ քաղաքացիներ, մեզանից ոչ մեկն այդպես սրիկայաբար մեկնաբանություններ թույլ չտվեց ռուսների հասցեին, ավելին, հետամուտ չեղավ, որպեսզի պատժվեն ռուսական դիսպետչերական համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր պարտավոր էին ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել հայկական օդանավի օդաչուներին:
Ինչպես ասում են, ռուսներն ունեն այդ արտոնությունը՝ նսեմացնելու, ստորացնելու:
Այդուհանդերձ, այս ողբերգության ֆոնի վրա, ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններից մի բան ակնհայտ է դառնում. ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից: Բարեբախտաբար, վաղ թե ուշ, դա լինելու է:

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ