Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նոր աշխարհակարգ է նախագծվում հինը կործանելու գնով

Նոր աշխարհակարգ է նախագծվում հինը կործանելու գնով
26.03.2023 | 21:19

Հերթական անգամ փլատակների տակ է հայտնվում հայերի երկիր ՀԱՅԱՍՏԱՆԸ։

Մի կասկածեք, եթե հայը մարդկության կյանքում առաքելություն չունենար, ապա նրան արդեն մի քանի անգամ ոչնչացրած կլինեին։

Լուրջ խնդիր է մեր կողմից մեր առաքելության մասին թյուր պատկերացումները, իսկ օտարի կողմից դրա տարբեր բաղադրիչների կարևորումը։ Հասկանու՞մ եք, ոչ ոք չի կարող ասել, թե որ պահին բնածին տաղանդը ինչպես կդրսևորվի։

Դա է պատճառը, որ հազարամյակներ շարունակ հային չեն ոչնչացնում, հայի միաբանությունը ճեղքում են ու հայ անհատներին օգտագործում հայի առաքելության կոնկրետ բաղադրիչը իրենց օգտին ծառայեցնելու համար։

Անկասկած, հերթական անգամ, նոր աշխարհակարգի նախագծման շրջանում, հայությանը նորից պառակտել են նույն նկատառումներով։ Պատահական չէ, որ երրորդ աշխարհամարտի ավարտին հայրենիքից կտրված հայեր են ներգրավված բոլոր շահախնդիր բևեռներում։ Պատահական չէ, որ այս պահին հայոց պետականությունն այնպես է չեզոքացված, որ չի կարող հայի առաքելության բոլոր բաղադրիչները մոբիլիզացնել անցումային շրջանում սեփական շահերը հետապնդելու համար։

Մի կարծեք, թե աշխարհի հզորները որոշ անմեղ հորթուկների պես հավատում են երկրագնդի վրա համաշխարհային դրախտ խոստացող միաբևեռ աշխարհի գոյությանը։ Այդպիսի քարոզչությունն էլ իր նպատակն ունի։ Պատկերն ամբողջական տեսնելու համար անհրաժեշտ է անգամ վերանալ չարի ու բարու հավերժ պայքարի տրամաբանությունից։

Միևնույն ժամանակ, չեզոքացված Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ու նրա երկփեղկված հասարակության պայմաններում նույնպես հնարավոր է հայկենտրոն միտքը ծառայեցնել հայության շահերին։ Բայց ոչ թե այնպես, ինչպես շատերն են պատկերացնում՝ ամեն բևեռի հայերը մի փոքր հայանպաստ լինեն, այլ մեկ այլ, ավելի բարձր մակարդակում։

Պետք է ուժգին բևեռացված աշխարհում մոբիլիզացնել, միաբանել բևեռացման չենթարկվող անհատների մտավոր կարողությունները։ Նրանք կձևավորեն այն ժամանակակից վեկտորները, որոնք ուղենիշ կլինեն աշխարհասփյուռ հայության, այդ թվում Հայաստանի, հայրենասեր ու գործունյա անհատների ու օղակների համար։

Ճիշտ այնպես, ինչպես որ հզոր մագնիսի երկու բևեռների միջև աշխատելու համար անպիտան ու վտանգավոր են մագնիսացող մետաղից պատրաստված գործիքները։

Իսկ չմագնիսացող մետաղից պատրաստված գործիքներով աշխատելու պարագայում որևէ խնդիր բացարձակապես չկա։

Ավելորդ չէ ավելացնել, որ ասածս չպետք է արվի փոքր ու մեծ օրախնդիր ու տեղական խնդիրները անտեսելու հաշվին։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4830

Մեկնաբանություններ