«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴՈՒ ԲԱՆ ՉԷԻՐ ԱՐԵԼ, ՔԵԶ ԱՍԱՑԻՆ՝ ՔՈՉԱՐՅԱ՞Ն»

«ԴՈՒ ԲԱՆ ՉԷԻՐ ԱՐԵԼ, ՔԵԶ ԱՍԱՑԻՆ՝ ՔՈՉԱՐՅԱ՞Ն»
11.02.2011 | 00:00

Հայաստանյան իրականությունում ներքին վիճակը մշտական կախվածության մեջ է արտաքին խաղից: Այսօր երկու չափումներում էլ զարգացումների պակաս չունենք: Մի բանն է այս ամենում լավ, որ՝
ԷՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ «BYE» ԿԱՍԵՆՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մինչ այդ «էկզոտիկային» անցնելը, քրոնոմետրաժենք շուրջբոլորը տեղի ունեցողը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ արդեն Բաքվում էին, այսօր հայտնի կդառնա՝ փետրվարի 12-ին տեղի կունենա՞ Ալիև-Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:
Կարծում ենք՝ տեղի կունենա. Ալիևը նույնպես կհամաձայնի մեկնել Մոսկվա:
Ընդ որում, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «մադրիդյան սկզբունքների» շրջանակում՝ երեք հիմնական և վեց ենթակետերի շուրջ համաձայնությունը գրեթե կայացած է: Մնացել է մեկ չհամաձայնեցված կետ. ե՞րբ է տեղի ունենալու Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեն: Ընդ որում, նույն աղբյուրները պնդում են նաև, որ համարյա համաձայնություն կա զորքերի տեղաբաշխման (Բորդյուժայի՝ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորքերի մեծամասնությամբ, ինչին իբր ԱՄՆ-ն այնքան էլ դեմ չէ, սակայն այս առնչությամբ մենք ունենք խոր կասկածներ) ուղղությամբ:
Մեր և Ադրբեջանի նկատմամբ դրսևորվող Արևմուտք-Ռուսաստան անչափ հզոր ճնշումները (չնայած այս կարգի ճնշումներ շատ են եղել) գալիս են հավաստելու, որ խնդիրը ոչ այնքան Ղարաբաղն է, «Նաբուկոն» կամ Իրանը, որքան տարածաշրջանում՝ եգիպտական զարգացումների ֆոնին, ազդեցության լծակները չկորցնելու առաջնահերթությունը՝ վայրկյանների ընթացքում փոփոխվող աշխարհում խաղն էս կողմերում ձեռքից բաց չթողնելու համար:
Ռուսաստանի դեպքում խաղն առանձնանում է ոչ միայն Ադրբեջանն իրենով անելու (բնականաբար` մեր հաշվին), «Նաբուկոն» թույլ չտալու, այլև Վրաստան-Հայաստան տանդեմային անհանգստություններով:
ՈՒշադիր եղեք՝ Բժեզինսկուց հետո ինչ է ասում համաշխարհային հաջորդ «քուրմը»՝ Սորոս պապը (հայ չի՞ պատահաբար). սևով սպիտակի վրա նա բոլորիս հասկացնում է, որ փոփոխվում է կառավարողների համաշխարհային էլիտան, խաղի նոր կանոններ են մշակվում, ուր Իսրայելն այլևս այն դերակատարությունը չի ունենալու, ինչ ցայս ունեցել է:
Եվ ինչպես սիրում է ասել մեր լավ ընկերը, Իսրայելից հետո հաջորդը մո՛ւնք ենք (հա-յե՜ր): Հայաստանը: Էս կողմերում: Որի վրա էլ կարող են շեշտադրումներ անել դրսեցիք: Որպես քրիստոնեական ֆորպոստ:
ՈՒ թե վերանանք «համաշխարհային ազգի» շտամպից և այս ամենին նայենք «ճշտի ռակուրսով», ապա մեր «ընկերոջ» թեզն իսկապես էլ հետաքրքիր է, բայց ո՛չ մենք, ո՛չ մնացածները (բացառյալ տարածաշրջանով զբաղվող «քրմերը») չենք գիտակցում այդ ներուժը (ասել ենք՝ մեր կոդի գաղտնիքը եթե գիտակցեինք, ապա քաղաքական պայքարը Հայաստանում, հաստատ, ՀՀԿ-ԲՀԿ-Քոչարյան պստլո-նեղ ամբիցիաներից դեպ ներքին կոդ կգնար):
Մի խոսքով, էն էինք ասում, որ որքան էլ խոսվում է գերտերությունների միջև համաձայնությունների, վեց կետի և մեկ «չհամաձայնեցվածի» մասին, այնուհանդերձ ակնհայտ է, որ չկա վերջնական քայլերի «ճանապարհային քարտեզ» և ուժային կենտրոններից յուրաքանչյուրը, ինչպես միշտ, վերմակն իրենով անելու պոլիտեխնոլոգիա է բանեցնում:
«ՏՈՒՐԲԱ-ՏՈՒՐԲԱ-ՏՈՒՐԲԱՅԵ՜, ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ…»
Այսպիսով, ասել ենք՝ Հայաստանի մասով ճնշումների մեխանիզմը երկու բաղկացուցիչ ունի՝ պատերազմ (Սաբինան հերթական զեկույցը թողարկեց՝ «պոբոչնի» հռչակումով. Ադրբեջանը համաձայն է, մնում է «ստիպել»` Հայաստանն էլ համաձայնի. ո՜չ, ոչ պատերազմին, այլ վերը նշված մադրիդյան այդ մեկ կետի՝ հանրաքվեի «եսիմ երբ» անցկացման հետ):
Հաջորդ բաղկացուցիչը ներքաղաքական «սլոյն» է: Այս նուրբ գործը, ինչպես միշտ, իր «վերաբեռնվող-չեկիստական» «պագոնների» վրա է վերցրել Ռուսաստանը: Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ այդ սուրբ գործը մեզանում պատվիրակված է Քոչարյանի և ԲՀԿ-ի «վտիտ» ուսերին:
Իսկ նկատեցի՞ք, որ նույն պահին խաղի մեջ մտավ… ո՛չ, ոչ Wikileaks-ը (չնայած ասել ենք՝ «Վիկը» լրիվ մեր կողմից է, առավել ստույգ՝ Քոչարյանի դեմ է. կոշտ ձևակերպած). մեջլիս մտավ հայտնի «ջհուդամասոնական» համաշխարհային հաջորդ խաղացողը՝ ամերիկա-իսրայելական «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, և շատ կարճ ու կոնկրետ ասաց հայոց ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին (Քոչարյանին էլ)՝ հա՜ն-գի՛ստ. անկանոն շարժումներ պետք չեն. չի կարող լինել սոցիալական հեղափոխություն Հայաստանում՝ եգիպտական տարբերակով:
Բա ի՞նչ կլինի:
Մինչև աշուն, հաստատ, ո՛չ Ղարաբաղի հարցով որևէ բան կլինի-կստորագրվի, ո՛չ էլ սոցիալական «գետնին» վրա ինչ-որ բան կլինի: Կլինեն պերմանենտ սրացումներ՝ բոլոր կողմերի զգոնությունը չկորցնելու պրոֆիլակտիկայի շրջանակներում:
Իսկ աշնանն արդեն կասենք՝ ինչ կլինի:
Էլ ի՞նչ կլինի: Բա չասի՞նք՝ էս փուլում Քոչարյանին կասենք՝ մնաս բարով (բարև ձեզ, Վարդան Մինասիչ, շնորհակալ ենք, որ անսացիք մեր հորդորին, մեր չորացած կոկորդների կանչը հասավ ձեզ և մի երկու խոսք ասացիք ձեր «կողմանե». չնայած այդ մասին «ոևէ» այլ անգամ ձեր շուրթերից արդեն լսել էինք):
«ՄԱԿԱԼԱ-ՄԱԿԱԼԱ-ՄԱԿԱԼԱՅԵ՜»
Հասանք Քոչարյանի հարցազրույցին: Նախ՝ հենց միայն հանգամանքը, որ Քոչարյանն անձամբ է հանդես եկել և, ըստ էության, ոչինչ չի ասել, ինքնին նշանակում է, որ նա կրակում է իր վերջին փամփուշտը:
Այն պարզ պատճառով, որ այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ո՞ւմ էր ուղղված իր խոսքը: Չէ՞ որ դրանից առաջ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն, հաջորդող օրերին՝ նաև ՀՅԴ-ն, շատ արագ տարանջատվեցին իրենից: Ի վերջո, ո՞ւմ «հիշությունն» էր նա վկայակոչում:
Իսկ ընդհանուր առմամբ, այդ հարցազրույցը շատ ավելի նոստալգիկ ինքնախոստովանանք էր հիշեցնում և չէր քողարկում կարևորը. Քոչարյանը շատ է փոշմանել, որ Պուտինի նման մեծամասնություն ապահովող կուսակցությունը չի ընտրել:
Հաշվարկն էլ եղել է շատ պրիմիտիվ ու գավառական. սահմանադրական փոփոխություններ, որոնցով «մեծացվել և քաղաքականացվել է գործադիր մարմնի դերակատարությունը» (իր խոսքերն են):
Հասկանալի է, չէ՞, «միակ տղամարդն» այնքան «արբիտրն» է եղել, որ այն օրերին ամենևին չի կարողացել պատկերացնել, որ երբեմն էլ լինում է «երբեք», և որ ինքն էլ արդյունքում «գործադրի դերը» մեծացրել է ուրիշի, ասենք, կոնկրետ դեպքում Տիգրան Սարգսյանի համար: Ծանր ճշմարտություն է:
Այն աստիճանի չի մտածել, որ այսօր, խոսելով «արդար մրցակցության մասին», մոռանում է, որ այդ նույն սահմանադրության բարեփոխումների օրն ինքը քվեարկեց բաց… քվեաթերթիկով. ասել է՝ «խիստ մրցակցային» և «արդար» (բնությունն էլ, չէ՞, երբեմն-երբեմն կարողանում է «վրեժ» լուծել):
Մեկ-երկու խոսք էլ հարցազրույցի «կատարման» մասին: Լինենք անկեղծ: Գրագետ, կոռեկտ էր: Այնքան էլ նման չէր Քոչարյանի վերջին շրջանի «թութքային» և ընդհանրապես՝ «ականջաքաշության» մեխանիզմին-լեքսիկոնին: Ընդ որում, ողջ հարցազրույցը կառուցված էր ներկա ժամանակով՝ «ունակ եմ», «ընտրել եմ». ինչն էլ խոսում էր հարցազրույց տվողի հիշողության մասին (բարև ձեզ, Ֆրոյդ պապիկ, Դո՞ւք ինչի մի խոսք չեք ասում):
Ասել է՝ թե՛ իր արբիտրային դրսևորումներում, թե՛ քվեարկություններում, թե՛ հարցազրույցներում հայ հանրությանը զարմացնող Քոչարյանն այս անգամ զարմանալիորեն կոռեկտ էր: Ընդամենը եզրութային մակարդակում:
Ամա խորքում էլի նույնն էր:
ա) Ինչպե՞ս կարելի է հպարտանալ այն հանգամանքով, որ ինքն անուն առ անուն «դաբրո» է տվել ՀՀԿ համամասնական ցուցակներին, և 2003-ի, և 2007-ի պառլամենտը ձևավորել իր պատկերով և նմանությամբ:
Կարծում եք՝ այդպես հպարտանալ, նոստալգիկ հաճույք ստանալ կարող է միայն «Պոպլավոկում» մեռած մարդու հետ խոսելու ցանկություն ունեցած, Տանզանիայում սպանված առյուծի վրա նկարված մա՞րդը: Չգիտենք: Իսկապես չգիտենք: Հարցրեք Ֆրոյդ պապիկին:
Գիտենք միայն, որ վերահսկելի համամասնական ցուցակների, վերահսկելի պառլամենտի մասին հպարտությամբ և բարձրաձայն ասել կարող են միայն ավտորիտար, եթե չասենք՝ բռնապետական հակումներ ունեցող և ոչ ժողովրդավար առաջնորդները, որոնց դեմ, ի միջի այլոց, այսօր մեծ պայքարի է ելել միջազգային հանրությունը՝ նախ արաբական աշխարհում, ապա և՝ հետխորհրդային. «հերթի մեջ» են Ալիևը, Բատկան ու Ռահմոնը:
ՈՒ թե կալի վրա ենք, մի կարևոր բան էլ ասենք: Այս պահին, երբ ահավոր թեժ պայքար է ընթանում ՀՀԿ «երկրորդ մայկայի», իմա՝ վարչապետի այժմյան և ապագա պոստի համար, երբ նույնիսկ «շատերը» «հաշտվել» են մտքի հետ ու էլ չեն ուզում վարչապետ դառնալ, հատկապես հենց այն կուսակցությունների համար, որոնց կնքահայրն է եղել Քոչարյանը, «հեռացող Քոչարյանը» շատ ավելի ձեռնտու է, որովհետև ազատում է նրանց ձեռքերը:
Եվ ընդհանրապես, որտե՞ղ է (ՀՅԴ բնորոշմամբ) «տանը նստած Քոչարյանը և ո՞ւմ է հիշողություններ հղում «չեղած» (դարձյալ ՀՅԴ-ի բառերն են՝ իրենք կան, իսկ Ռոբերտը «չկա») Քոչարյանը, մանավանդ որ Հրանտ Բագրատյանն իր գրքերից մեկում պնդում է, որ Քոչարյանը ՀՅԴ ծպտյալ անդամ է:
Սրանք հարցեր են, որ գալիս են հավաստելու՝ Քոչարյանի համար տեղ չկա ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ ՀՅԴ-ում, և այո՛, որքան էլ տարօրինակ է, նաև ԲՀԿ-ում (ուրիշ ի՞նչ կերպ բացատրել ԲՀԿ առաջնորդի միտքը, թե ինքը չի ցանկացել իր հայտարարությամբ նեղացնել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին. ի՞նչ է, Քոչարյանի անունը տալը վիրավորա՞նք է… համարյա էն անեկդոտի պես. «դու բան չէիր արել, քեզ ասացին` Քոչարյա՞ն»):
Եվ հետո՝ գիտե՞ Քոչարյանը, թե ինչ են «ասում-խոսում» իր կողմից ՀՀԿ ուղարկված «հաջողված ղեկավարները, որոնք այսօր էլ ղեկավար մարմիններում են», իրենց մասնավոր զրույցներում:
Նրանք բառացի ասում են. չկա Քոչարյանի խնդիր: Քոչարյանի հարցը փակված է: Նա չի կարող վերադառնալ: Կա Ռուսաստանի խնդիր, որն ուզում է գոնե աշնանն իր վարչապետն ունենալ Հայաստանում (նույնիսկ անունն են տալիս՝ «գազի Կարեն». թարսի պես էլ էն Ահարոն Ադիբեկյանն ահագին և ուժեղ տոկոսներ է տվել Տիգրան Սարգսյանին. ընդ որում, ԲՀԿ-ն էլ կոալիցիոն վերջին հայտարարությունը՝ «կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում հարաբերակցությունը փոխելու հաշվին և… նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու», չի ստորագրում, ոչ թե որ Արամ Սաֆարյանը շատ է սիրում «քաղաքական արդար մրցակցություն» սիրող Քոչարյանին, այլ որ փաստաթուղթը կարծես թե Տիգրան Սարգսյանի ձեռքի «տակով» է անցել, հասել կոալիցիային):
«Ըսենց բաներ»:
Ընդ որում, եթե ուշադիր ենք կարդում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ապա այնտեղ նեղացած մարդու հոգեվիճակ էլ կա: Չէ՛, չենք խոսելու քաղաքական հիշողության կորստի «Քոչարյանի տարբերակի» մասին՝ Լևոնի, Վազգենի, Լեոնարդի… կտրվածքներով:
Պարզապես վերջի համար արձանագրելու ենք. որևէ պայմանավորվածություն Քոչարյանի վերադարձի, այդ թվում և` վարչապետ նշանակվելու մասին 2006-2007 թթ., թե՛ դրսի, թե՛ ներսի մակարդակներում չի եղել: ՈՒ դեռ հարց է. ո՞վ ինչ պայմանավորվածություն է խախտում, խանգարում ամեն ինչում:
Սա Քոչարյանի վերջին շանսն է. 2018 թ. նախագահական ընտրությունների վրա այս կամ այն կերպ նա հույս դնել չի կարող, որովհետև արագ փոփոխվող, փոքրացող աշխարհում մինչև 2018 թիվն այնքա՜ն բան կփոխվի, այնքա՜ն նոր արբիտրներ կհայտնվեն, ինչն էլ «արբիտր», համատեղությամբ՝ «վոյին», «միակ տղամարդ» երիտասարդ թոշակառուն շատ լավ է հասկանում:
Հասկանում ու քայլ է անում:
Դատապարտված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ