«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՛Չ ՍՄԲԱՏ Է ԵՂԵԼ, Ո՛Չ ԷԼ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Ո՛Չ ՍՄԲԱՏ Է ԵՂԵԼ, Ո՛Չ ԷԼ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
17.09.2010 | 00:00

Մերձիշխանական, առավել ստույգ` մերձկոալիցիոն և մերձընդդիմադիր շրջանակներում տևական ժամանակ լուրեր էին շրջում, որ Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի պատվիրակության կազմում է եղել նաև ոչ անհայտ Սմբատ Կարախանյանը: Այդ նա էր «ստորագրում» ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի մասին «բոց» նյութերը, ինչպես նաև իշխանությունների ունեցվածքին և «այլնին» վերաբերող` Ռուսաստանից հղված «ընդդիմադիր մոտեցումները», ու որպես քաղաքական «հաթաթայավոր» տղա, հաճախ էր «բերվում» Հայաստանի վրա: Ըստ ոմանց` այդ նա էր նաև ապահովում հայաստանյան ընդդիմություն-ռուսաստանյան շահագրգիռ թև (տրվում էր ոչ անհայտ Սեչինի անունը) կապը որոշ նուրբ հարցերում: Այդ նա էր դիմավորում ու ճանապարհ դնում ռուսական «բանալիների» հետևից դեպ «Մոսքոու» գնացող ՀԱԿ ակտիվիստ Լևոն Զուրաբյանին: Եվ նրա ներկայությունը ռուսական պատվիրակությունում «без пяти минут», փաստորեն, «նշանակում» էր` Ռուսաստանի խորքից գրված «նամակների» անվերապահ վավերացում` համապատասխան ու հասկանալի հետևանքներով հանդերձ, և այդպիսի այլ «ստրաշնի» բաներ:
«Ստրաշնին» էլ էն էր, որ հենց այդ լրագրող, որոշ գնահատումներով` քաղաքագետ Սմբատ Կարախանյանն է «դառնալու» ՀՀ ապագա վարչապետը: Չնայած դրանից առաջ էլ խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանն անչափ դժգոհ է դեպ Հայաստան ուղարկած իր «նապարնիկներից», բացի Արկադի Վարդանյանից, ու հայաստանյան էմիսարիատի ղեկավարությունն այլևս գործելու է Կարախանյանի բարձր հովանու ներքո, և ուրեմն` Կարախանյանը թողնելու է պարոն Սեչինի տաքուկ հարևանությունը Կրեմլի կողմերում, գալու է «աթոռանիստ» Երևան և կանաչ լույս է վառելու բոլոր Ռուսաստան սիրողների համար: Բոլոր դեպքերում, փորձեցինք ճշտել` եղե՞լ է նա «բարձրագույն» այցով Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության կազմում (իմա` գնահատվե՞լ են նրա «անիմացիոն և իմացիոն» «զասլուգաները»` ռուսական ռազմաբազայի պայմանագիրը երկարացնելու և մնացյալ ինտրիգներում ու տվայտումներում), թե՞ ոչ:
Պարզվեց` ոչ: Պատվիրակության ոչ հիմնական, ոչ էլ օժանդակ կազմում ո՛չ Սմբատ է եղել, ո՛չ էլ Կարախանյան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3801

Մեկնաբանություններ