Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Աշխարհաքաղաքական պայքար. պատահականություն և ճակատագիր

Աշխարհաքաղաքական պայքար. պատահականություն և ճակատագիր
24.02.2024 | 06:52

Հայկական բազմակարծիք իրականության մեջ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեր պրոբլեմների լուծման զուտ հռետորական առաջարկությունները ոչ միայն անիմաստ են, այլև հակաարդյունավետ, քանի որ դրանք առաջնորդվում են այն պատրանքով, որ հաղթանակը հնարավոր է նույնիսկ առանց անհրաժեշտ ուժի ու հզորության։

Ցանկացած հաղթանակի կամ թեկուզ մասնակի հաջողության թիկունքում ընկած է բացահայտ կամ անբացահայտ ուժ ու հզորություն։

Այս ուղղությամբ թյուրիմացությունների պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ պատմության մեջ երբեմն եղել են դեպքեր, երբ պատահական հաղթանակի կամ որևէ հաջողությոն պատճառը դարձել է դրանց թիկունքում ընկած ուժերի պատահական դասավորությունը՝ փոքր ուժով մեծ ուժին դարանակալելու կամ էլ պատահական օգնություն ստանալու միջոցով։

Բայց նման պատահականությունները հնարավոր և ավելի հավանական են ցածր մակարդակի հակամարտությունների ժամանակ։

Ավելի բարձր, աշխարհաքաղաքական պայքարում պատահականություններ էլի կարող են լինել, բայց դրանց հավանականությունը շատ ավելի փոքր է, քանի որ հակամարտությունների ամենաբարձր մակարդակում օրինաչափություններն ավելի կանխատեսելի ու դետերմինիստական են, քանի որ ուժերի հայտնի դասավորության արդյունք են։

Բայց դա չի նշանակում, որ մասշտաբային գործերում պատահականություններ լինել չեն կարող, իհարկե, կարող են լինել հազվադեպ ու անսպասելի իրադարձություններ, որոնք էլ, Նասիմ Թալեբի թեթև ձեռքով, կրում են «սև կարապ» անվանումը։

Դրա վառ օրինակ է, ասենք, բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում, որը նոր ու անսպասելի երևույթ էր և որը հսկայական ազդեցություն ունեցավ աշխարհի պատմության ընթացքի վրա։

Իսկ ինչ վերաբերում է ավելի ցածր մակարդակի աշխարհաքաղաքական պրոցեսների հետևանքներին, ինչպիսին մեր դեպքն է, ապա այն հանգամանքը, որ մեր ուժը կարող է համարժեք լինել հզորների ուժի ֆլուկտուցիային կամ դրա պատահական տարուբերումներին, շատ է մեծացնում պատահականությունների դերը մեր ճակատագրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ